«Ռեյ Տորո»–ի խմբագրումների տարբերություն

ամերիկացի երաժիշտ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ երաժիշտ | անուն = Ռեյ Տորո | բնօրինակ_անուն = Ray Toro | լոգո = | լոգոյի_լայնություն = | պատկե...»:
(Տարբերություն չկա)

00:23, 30 Հունիսի 2015-ի տարբերակ

Ռեյ Տորո (անգլ.՝ Raymond Manuel Toro-Ortiz; ծնվել է 1977 թվականի հուլիս 15-ին), ամերիկյան երաժիշտ, My Chemical Romance խմբի էքս-կիթառիստ և բեք-վոկալիսը (2001-2013)։

Ռեյ Տորո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունRay Toro
Ի ծնե անունՌայմոնդ Մանուել Տորո-Օրտիս
Ծնվել էհուլիսի 15, 1977 (46 տարեկան)
Քերնի, Նյու Ջերսի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, Փանկ ռոք, Հարդ ռոք, Փոստ-հարդքոր
ՄասնագիտությունԿիթառիստ, Երաժիշտ, Երգահան
ԳործիքներԿիթառ, Վոկալ, Դաշնամուր
Գործունեություն2001–այժմ
ԼեյբլՌեփրայզ Ռեքորդս
ԿրթությունKearny High School? և William Paterson University?
ԱնդամակցությունMy Chemical Romance
ԿապվածMy Chemical Romance, The Rodneys, Reggie and the Full Effect
Կայքraytoro.com
 Ray Toro Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռեյը ծնվել է Քերնի քաղաքում և մեծացել է պուերտո-ռիկացի ընտանիքում: Հայրը աշխատել է փոստային բաժանմունքում: Ռեյը ունի երկու եղբայր: Նա ուղղակի հիացած է եղել, երբ տեսել է, թե ինչպես է իր մեծ եղբայր նվագում Led Zeppelin-ի երգերը: Քանի որ Ռեյը ընտանիքը ապրում էր վտանգավոր թաղամասում, որտեղ միշտ թմրամոլներ էին լինում, Ռեյի մայչը արգելում էր նրան բակում խաղալ, այդ պատճառով նա անդադար կիթառ էր նվագում: Ռեյը սովորել է «William Paterson» համալսարանում, որպեսզի խմբագիր դառնար:

Ստեղծագործական Կյանքը

Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Ջերարդ Ուեյը Ռեյին առաջարկում խումբ ստեղծել: Սակայն սկզբից Ռեյը հրաժարվել էր, որովհետև հարվածային գործիքներ էր նվագում էր մեկ այլ խմբում: Սակայն Ջերարդին հաջողվում է համոզել Ռեյին և Ռեյը միանում է խմբին: Երբ My Chemical Romance-ին միանում է ռիթմ-կիթառիստ Ֆրենկ Այերոն, Ռեյը դառնում է սոլո-կիթառիստ: Ռեյը լինելով սոլո-կիթառիստ, մեծ պատասխանատվություն է իր վրա կրում և գրել է խմբի երգերի մեծ մասի երաժշտությունը: Նա նաև օգնում է Ֆրենկին ավելի կատարելագորձել իր կիթառի պարտիաները: Ռեյը ասում է, որ այն ինչ նվագում է իր կիթառը այնպիսի ռոք-լեգենդների արտացոլանքն է ինչպիսիք են՝ Սթիվի Ռեյ Վոնը, Ջիմի Հենդրիքսը, Էրիկ Կլեպտոնը, Թոնի Այոմին և Ջիմի Փեյջը

Սկավառակագրություն

My Chemical Romance

Արտաքին հղումներ