«R (ծրագրավորման լեզու)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== R ( ծրագրավորման լեզու ) == R (ծրագրավորման լեզու) R-ը տվյալների վիճակագրական մշակման և համապատասխա...»:
(Տարբերություն չկա)

18:41, 29 Հունիսի 2015-ի տարբերակ

R ( ծրագրավորման լեզու )

R (ծրագրավորման լեզու) R-ը տվյալների վիճակագրական մշակման և համապատասխան վրա գծապատկերների կառուցման համար նախատեսված ծրագրավորման լեզու է: Բացի այդ այն բաց ծրագրային համակարգ է GNU-ի շրջանակներում մաթեմատիկական տարբեր հաշվարկների իրականացման համար: Հարցումները, տվյալներ մշակողների քննարկումները և տվյալների բազաների գիտական գրականության ուսունասիրությունները ցույց են տալիս, որ R-ի հանրաճանաչությունը վերջին տարիների ընթացքում էականորեն աճել է: R-ը S ծրագրավորման լեզվի ընդլայնումն է: S-ը ստեղծվել է Ջոհն Չեմբերսի (John Chambers) կողմից` Bell Labs-ում: R-ը ստեղծվել է Նոր Զելանդիայի Օկլանդ համալսարանի վիճակագրության ֆակուլտետի աշխատակիցներ Ռոս Այհեկի և Ռոբերտ Ջենտլմենի կողմից (ում անունների սկզբնատառերից էլ ստացել է R անվանումը) և այժմ զարգացվում է R Foundation կազմակերպության զարգացման թիմի կողմից, որի անդամներից է նաև Չեմբերսը: R-ը GNU պրոյեկտ է, և նրա միջավայրը գրված է C, Fortran և R լեզուներով: Այն անվճար հասանելի է GNU General Public License – ի միջոցով և pre-compiled բինար տարբերակները ապահովում են տարբեր օպերացիոն համակարգերի համար: R – ում օգտագործվում է հրամանային տողի միջավայր, չնայած որ գոյություն ունեն նաև մի քանի գրաֆիկական միջավայրեր, օրինակ R Commander, RKWard, RStudio, Weka, Rapid Miner, KNIME , ինչպես նաև Microsoft Office օֆիսային ծրագրերին ինտեգրվելու միջոցներ: Բացի այդ տարբեր տեքստային և կոդային խմբագրիչներում նախաեսված են հատուկ ռեժիմներ R-ի հետ աշխատելու համար: Յուրահատկուրյունները

R-ն ունի վիճակագրական և թվային մեթոդների լայն սպեկտր և ունի փաթեթների օգնությամբ ընդլայնվելու լայն հնարավորություն:  Փաթեթները` հատուկ ֆունկցիաների կամ հատուկ ոլորտների իրականացման գրադարաններ են: R-ի տեղադրվող ծրագրի հետ ներառված են հիմնական փաթեթները, իսկ ընդհանրապես 203-ի տվյալներով գոյություն ունեն ավելի քան 4000 փաթեթներ: 

R-ի յուրահատկություններից է նաև գրաֆիկական հնարավորությունը, որը կայանում է բավականին արդ և որակյալ գրաֆիկների ստեղծման մեջ, որոնք պարունակում են նաև մաթեմատիկական սիմվոլներ:

R-ի առավելությունները և թերությունները Առավելությունները.

  • R ազատ տարածվող ծրագրային համակարգ է: Յուրաքանչյուր մարդ կարող է այն ներբեռնել http://www.rproject.org կայքից:
  • Բավականին հեշտ է տեղդրվում Windows, MacOS, Linux օպերացիոն համակարգերի վրա:
  • R-ի բազային փաթեթը շատ քիչ տեղ է զբաղեցնում կոշտ սկավառակի վրա և ներառում է վիճակագրական վերլուծության համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները:
  • Ավելի լուրջ աշխատանքի համար միշտ հնարավոր է ավելացնել լրացուցիչ օգտակար փաթեթներ:
  • Ներկայումս մշակված են բազմաթիվ փաթեթներ, որոնք կիրառվում են գիտության գրեթե բոլոր ոլորտներում, որտեղ օգտագործվում է վիճակագրություն:
  • Հնարավոր է աշխատել մեծ զանգվածային տվյալների հետ (մի քանի հարյուր հազար ուսումնասիրություններ):
  • Օգնության և հուշումների ներդրված համակարգ:
  • Լավ գրաֆիկական հնարավորություններ հետազոտությունների արդյունքները ցուցադրելու համար:
  • Անհրաժեշտ ֆունկցիաների ինքնուրույն ստեղծման հնարավորություն:
  • R-ի վերաբերյալ կա բավականին շատ անվճար գրականություն:

Թերությունները .

* Ի տարբերություն այլ կոմերցիոն լեզուների, R-ը չունի գրաֆիկական աշխատանքային միջավայր: Նրա միջավայրը հրամանային տողի միջավայրն է, այսինքն պետք է իմանալ անհրաժեշտ ֆունկցիաները և լեզվի ծրագրային շարահյուսությունը: 
*  Չկա կոմերցիոն ապահովում (բայց գոյություն ունի միջազգային համակարգ՝ նորությունները տարածելու համար): 
*  Հայերեն լեզվով գրականություն չկա:  *  


Առևտրայնացում 2007թ.-ին հիմնված Revolution Analitics ընկերությունը իր գործունեությունը լրիվությամբ նվիրում է R լեզվի առևտրայնացմանը: Նրա Revolution R փաթեթում ներառված են այնպիսի բաղադրիչներ (որոնք R –ի անվճար տարբերակի հետ չեն լինում), որոնք հնարավորույուն են տալիս կատարել զուգահեռ ծրագրավորում, ինտեգրվել Web տեխնոլոգիաներին: 2011 թ.-ի հոկտեմբերին Oracle ընկերությունը թողարկել է Big0Data Appliance ապարատա-ծրագրային համալիր NoSql կլաստեր-սերվերների վրա զանգվածա-ծրագրային մշակումներ իրականացնելու համար, իսկ 2012-ին R-ը ներդրվել է Oracle Database-ում: CRAN

R-ը և նրա փաթեթները տարածված են CRAN-ի միջոցով: Ներկայումս աշխարհում հասանելի է CRAN 60 հայելի: Գլխավոր հայելին գտնվում է Վիեննայում: 

R ինֆորմացիոն տեղեկագիր Տարեկան երկու երեք անգամ լույս է տեսնում և ազատ տարածվում է R Journal տեղեկատվական տեղեկագիրը: Այն տեղեկություններ է պարունակում տվյալների վիճակագրական վերլուծության և մշակման մասին: Կոնֆերանսներ Սկսած 2004 թվականից R-ին նվիրված ամենահայտնի կոնֆերանսներից մեկը՝ useR-ը անցկացվում է ամեն տարի,: 2009 թ.-ից սկսած յուրաքանչյուր գարնանը Չիկագոյում անցկացվում է կոնֆերանս նվիրված R-ի կիրառմանը ֆինանսական համակարգերում: Իսկ 2013թ.-ին տեղի ունեցավ առաջին կոնֆերանսը նվիրված R-ի կիրառմանը ապահովագրության ոլորտում: