«Մաթիաս Շանդոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 14.
Մահապատժի գիշերը բոլոր երեքն էլ փորձում են փախչել, բայց Զատմարին հայտնաբերում են բանտապահները, իսկ Բատորին՝ Շանդորի հետ միասին, նորից հայտնվում են մատնության զոհեր՝ նրանց ոստիկանությանն է հանձնում ոմն Կարպենա, որը տեսնում է թե ինչպես են փախստականները թաքնվում ձկնորս Անդրեա Ֆերրատոի մոտ։ Վիրավոր Բատորին հայտնվում է ոստիկանության ձեռքերում, իսկ Մաթիաս Շանդորը փորձում է փախչել՝ ընկնելով հրաձգության տակ և, ամենայն հանականությամբ, զոհվում է ծովում։ Բատորիին և Զատմարին գնդակահարում են, մատնիչները՝ որպես վարձատրություն, ստանում են Մաթիաս Շանդորի ունեցվածքի կեսը, մյուս կեսը պետք է հասնի կոմսի աղջկան՝ երբ նա չափահաս տարիքի հասնի, բայց, դեպքերից ոչ շատ ժամանակ անց, աղջիկը անհայտանում է։
 
Անցնում է 15 տարի։ Եվրոպական նավահանգիստներից մեկն է ժամանում դոկտոր Անտեկիրտի «Սավառենա» զբոսանավը, որի մասին արդեն երկեր տարիներ է հակասական լուրեր են պտտվում։ Միայն մեկում բոլորը միաբան են՝ Անտեկիրտը խելահեղ հարուստ է և նրա կյանքը պարուրված է գաղտնիքներով։ Իրականում նա Մաթիաս Շանդորն է, որը հրաշքով խուսափել է ծովում զոհվելուց։ Նրա զբոսանավի անունը առաջացել է աղջկա՝ Սավա և կնոջ՝ Ռենա անուններից։ Հասնելով ցամաք կոմսը լքում է [[Եվրոպա]]ն և ուղևորվում է դեպի [[Արևելք]], որտեղ և իր համար կուտակել է հսկայական հարստություն։ [[Միջերկրական ծով]]ում՝ Անտեկիրտ կղզում նա հիմնադրել է իր համախոհների համար բնակավայր, որը դարձել է հետագա գործունեության համար հենակետ։ Կղզում բնակություն են հաստատել մոտ երկու հազար բնակիչներ։ Նա ունի իր սեփական նավատորմը, բաղկացած մեկ հրետանանավակից և երեք էլեկտրական մոտոնավակներից։ Այժմ կոմսը վերադարձել է, որպեսզի վրեժ լուծի իր և իր ընկերների համար և գտնի իր թշնամիներին։ Ընթացքում կոմսը լուրեր է իմանում դստեր ճակատագրի մասին, որին նա համարում էր մահացած, պազվում է, մեկուկես տարեկան աղջնակը առևանգվել է նրան պահող կոմսի ծառաների մոտից՝ Սիլաս Տորոնտալի հրամանով։ Բանկիրը Սավային վերցրել է իր ընտանիք սեփական աղջկա անունի տակ, որպեսզի հետագայում, երբ նա հասնի չափահաս տարիքի, ներկայացնի ապացույցներ նրա ծագման վերաբերյալ, վերականգնի նրա իրավունքները, որպեսզի աղջիկը կարողանա ժառանգել հոր կարողության երկրորդ կեսը, իսկ հետագայում տիրանալ նաև այդ հարստություններին։ Չնայած մի շարք անհաջողությունների, Շանդորին հաջողվում է հասնել իր նպատակին՝ Զիրոնեն, վերադառնալով իր ավազակային արհեստին, սպանվում է բախման արդյունքում, իսկ Սիյաս Տորոնտալը, Սարկանին և Կարպենան ընկնում են Մաթիաս Շանդորի և նրա համախոհների ձեռքը։ Մատնիչներին դատապարտում են մահապատժի։ Անտեկիրտա կղզում բանտի բացակայության պատճառով դատապարտյալներին, մինչ մահապատիժը, տեղավորում են մի փոքրիկ կղզյակում, որը նախկինում ականապատված էր՝ ծովահեններից պաշտպանվելու համար։ Հաջորդ գիշերն իսկ կղզին պայթում է։ Մնում է անհայտ, թե արդյոք պայթուցիչը ձերբակալվածների կողմից գործի է դրվել ձերբակալվածների կողմից միտումնավոր, թե դա տեղի է ունեցել պատահաբար։
 
== Բովադակություն ==