«Նովոդևիչյան գերեզմանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
Սկզբնական գերեզմանները ստեղծվել են XVI դարում Նովոդևիչյան վանքի մոտակա տարածքում։ Դրանք հիմնականում եղել են վերնախավի ներկայացուցիչների, իսկ ավելի ուշ այլ դասերի ներկայացուցիրների գերեզմանները։ XX դարի սկզբերին վանքի գերեզմանատան տարածքում այլևս ազատ տեղ չկար։
1898 թ. գերեզմանատան ընդլայնման համար երկու հեկտար հողատարածք հատկացվեց վանքի հարավային պատի հետևում, որտեղ առաջներում գտնվում էր վանքի բանջարանոցները։ Ճարտարապետ Ս.Կ.Ռոդիոնովի նախագծով հարավային պատից այն կողմի զառիվեր լանջը հավասարեցվեց լցված բնահողով, ստեղծվեց դրենաժային համակարգ, հատակագծվեցին հողատարածքները; նոր գերեզմանատան տարածքը շրջապատվեց աղյուսե պատերով և աշտարակներով, որոնք հատվեցին վանքի պատերը։ Նոր գերեզմանատան պլանավորման աշխատանքներում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ճարտարապետ Ի.Պ.Մաշկովը, որը այդ ժամանակ զբաղվում էր Սմոլենսկի տաճարի ռեստավրացիայով։ 1904 թ.գերեզմանատան տարածքում տնկվեցին երիտասարդ ծառեր, որոնք և նշագրեցին գերեզմանատան երկայնական և լայնակի ծառուղիները։ Պաշտոնապես գերեզմանատան այդ հատվածը բացվեց 1904թ., բայց թաղումներ սկսել էին կատարվում էին ավելի վաղ։ Ներկայումս գերեզմանատան այդ հատվածը ընդունված է անվանել «հին Նովոդևիչյան գերեզմանատուն»։
== Նովոդևիչյան գերեզմանատան հետագա ճակատագիրը ==
2007թ-ին, Մստիսլավ Ռոստրապովիչի մահից հետո, նախագահի գործերի Վլադիմիր Կոժինը հայտարարեց, որ այդ գերեզմանը կդառնա վերջինը այս գերեզմանատանը ազատ տարածքի բացակայության պատճառով ։<ref>http://news.bbc.co.uk/hi/russian/russia/newsid_6642000/6642061.stm</ref> Չնայած դրան, հետագայում մշակույթի և գիտության հայտին գործիչների հուղարկավորությունները շարունակվեցին։ Որպես ալտերնատիվ գերեզմանատներ պետական առաջին դեմքերի և քաղաքական գործիչների հուղարկավորության համար ծառայելու են Ֆեդերալ ռազմական գերեզմանատունը և Տրոեկուրովյան գերեզմանատունը:
== Գերեզմանատանը թաղված հայեր ==
Գերեզմանատան շատ գերեզմաններ համարվում են մշակութային ժառանգության նմուշներ։ Այստեղ են թաղված հայազգի հայտնի գործիչներ, արվեստագետներ, զինվորականներ և գիտնականներ։<ref>Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածների ցուցակ [[Список похороненных на Новодевичьем кладбище]]</ref>