«Ջոն Աթանասով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Ջոն Աթանասովը ծնվել է Համիլտոնում, 1903 թ. հոկտեմվերի 4–ին։ Նրա հայրը՝ Իվան Աթանասովը բուլղարացի էմիգրանտ էր և ինժեներ–էլեկտրիկ։ Մայրը՝ ամերիկուհի Ավա Լուցենա Պարդին եղել է հանրահաշվի ուսուցչուհի։ Աթանասովը ավարտել է Մալիբորի([[Ֆլորիդա]]յի նահանգ) դպրոցը մաթեմատիկայի բնագավառում գերազանց առաջադիմությամբ։ [[1921]] թ. ընդունվել է Գեյնվիլի համալսարան, որն ավարտել է [[1925]] թ. և ստացել ինժեներ–էլեկտրիկի կոչում։ Այդ նույն թվականի սեպտեմբերից Աթանասովը սկսեց դասավանդել [[Այովա]] նահանգի քոլեջում, գրել է դիպլոմային աշխատանքներ ֆիզիկայից և մաթեմատիկայից։ [[1930]] թ. մայիսին պաշտպանել է դոկտորական թեզը [[Վիսկոնսին]]ի համալսարանում։ Աշխատել է մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր Այովա նահանգի պետական քոլեջում։
 
== Համակարգիչ «Աթանասով–ԲերիԱթանասով-Բերի» ==
[[Պատկեր:Atanasoff-Berry Computer.jpg|մինի|ձախից|«Աթանասով–Բերի» համակարգիչը]]
Սկզբում Ջոն Աթանասովը փորձում էր ձևափոխել [[IBM]] ֆիրմայի հաշվիչը հավասարումների լուծման համար, բայց հետո հրաժարվեց այդ մտքից։ [[1937]] թ. նա աշխատում էր ստեղծել մեխանիզմ գծային հանրանաշվական հավասարումների համար։ Նա ինժեներական ֆակուլտետի դեկանին դիմեց խմդրանքով, որ իրեն էլեկտրատեխնիկական ֆակուլտետից տրամադրի մի ուսանողի, որը լավ գլուխ կհաներ էլեկտրոնիկայից և անհրաժեշտ կլիներ իր գաղափարների իրականացման համար։ Դեկանը առաջարկեց Կլիֆֆորդ Էդվարդ Բերիին և նա դարձավ Աթանասովի ուսանողը։ Նրանք մշակեցին և ստեղծեցին առաջին էլեկտրոնային, թվային համակարգիչը ԱՄՆ–ում։ Աթանասովը այն անվանեց համակարգիչ «Աթանասով–Բերի»({{lang-en|Atanasoff-Berry Computer - ABC}})։