«Տուլոնի պաշարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37.
 
Զենքերը վերցված էին Մարսելից , Ավինյոնից և Իտալական բանակից: Տեղի բնակչությունը , որը ձգտում էր ապացուցել իր հավատարմությունը Հանրապետությանը, պաշարող զորքին ապահովում էր մթերքներով: Նապոլեոնի շնորհիվ զորքը համալվեց ևս 100 հրացաններով: Նապոլեոնը Սալիչետիի, Ռոբեսպիրի և այլ ընկերների օգնությամբ ստիպեց նախկին հրանոթների հրամանատարներին վերադանալ ծառայության: Բոնապարտը անցկացրեց նաև զինվորական վարժություններ , որոնց հետևանքով բանակի հետևակի հիմնական մաս , կարող էր նաև ծառայել հրետանային զորամասերում:
 
Չնայած իր ծանր աշխատանքին, Բոնապարտը այդքան էլ համարձակ չէր իր առաջին լուրջ գործողությունում: Պատճառը պաշարման ընթացքում նրա հետ ծառայող հրամանատարները բավականաչափ հմուտ չէին և նա մտահոգված էր նրանց սխալների պատճառով առաջացող ձգձգումների պատճառով: Նա այնքան մտագոգված էր ,որ դիմում էր գրել Հասարակական փրկության կոմիտեին, օգնություն ուղարկելու խնդրանքով:
 
Որոշակի հետազոտություններից հետո, Բոնապարտը կազմեց մի ծրագիր , որը նախատեսում էր [[Էգիլետ]]ի և [[Բալագյերի]] [[նավահանգիստ]]ների զավթում, որից պաշարվածները չէին կարողանա [[ծով]]ից օգնություն ստանալ: Կարտոն , որը համաձայն չէր Բոնապարտի հետ, ուղարկեց բավական թույլ ջոկատ հանձնարարությունը կատարելու համար, որը գլխավորում էր [[Գեներալ-Մայոր]] Դելաբորդը: Նրանք հարձակվեցին [[սեպտեմբերի 18]]-ին և ձախողեցին առաջադրանքը: Բրիրանական հրամանատարները , հասկանալով Բոնապարտի ծրագիրը , միանգամից ամրապնդեց պաշտպանությունը , ավելի դժվարացնելով երիտասարդ Բոնապարտի հետագա քայլերը: Նա զորքեր ամրացրեց մի քանի տեղերում : Այս խումբը կոչվեց [[Փոքր Ջիբլարթար]]: