«Դեֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 46 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Դեֆորմացիան կարող է լինել մարմնի [[ջերմային ընդարձակում|ջերմային ընդարձակման]], [[Մագնիսական դաշտ|մագնիսական]] կամ [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ուժի հետևանք: Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են [[առաձգական դեֆորմացիա]]: Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը չեն վերականգնվում, ապա այդպիսի դեֆորմացիան կոչվում է ոչ առաձգական կամ [[պլաստիկ դեֆորմացիա]]:
 
== ԱռաձgականությանԱռաձգականության ուժ ==
Առաձգական դեֆորմացիայի հետևանքով մարմնում առաջանում են ուժեր, որոնք մարմնի մասնիկներին վերադարձնում են իրենց սկզբնական դիրքերը: Այն [[ուժ]]ը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է [[առաձգականության ուժ]]:
 
որտեղ k համեմատականության գործակիցը կոչվում է զսպանակի [[կոշտություն]]: k գործակցի արժեքը կախված է զսպանակի չափերից և այն նյութի տեսակից, որից պատրաստված է զսպանակը: Կոշտությունը թվապես հավասար է 1 մետրով դեֆորմացված զսպանակում առաջացած աաձգականության ուժի մոդուլին: [[Միավորների Միջազգային Համակարգ]]ում կոշտությունն արտահայտվում է նյուտոն հարաբերած մետրի (Ն/մ) միավորով:
 
 
=== Փոքր դեֆորմացիաներ ===
Փոքր դեֆորմացիաների դեպքում մարմնում (զսպանակում, ձողում) առաջացած առաձգականության ուժը համեմատական է մարմնի երկարացմանը և ուղղված է հավասարակշռության դիրքից մասնիկների շեղման ուղղությանը հակառակ: Այս պնդումը [[Հուկի օրենք]]ն է փոքր դեֆորմացիաների դեպքում, իսկ (1) բանաձևը [[Հուկի օրենք]]ի ([[1660]] թվական) մաթեմատիկական ձևակերպումն է: