«Դեֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
x
Տող 3.
 
Դեֆորմացիան կարող է լինել մարմնի [[ջերմային ընդարձակում|ջերմային ընդարձակման]], [[Մագնիսական դաշտ|մագնիսական]] կամ [[էլեկտրական դաշտ]]ի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ուժի հետևանք: Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են [[առաձգական դեֆորմացիա]]: Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը չեն վերականգնվում, ապա այդպիսի դեֆորմացիան կոչվում է ոչ առաձգական կամ [[պլաստիկ դեֆորմացիա]]:
 
== Առաձgականության ուժ ==
Առաձգական դեֆորմացիայի հետևանքով մարմնում առաջանում են ուժեր, որոնք մարմնի մասնիկներին վերադարձնում են իրենց սկզբնական դիրքերը: Այն [[ուժ]]ը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է [[առաձգականության ուժ]]:
 
Մարմնի մասնիկների միջև գործում են փոխազդեցության ուժեր, որոնց բնույթը (ձգողություն կամ վանողություն) կախված է մասնիկների միջև հեռավորությունից: Պինդ մարմնում մոլեկուլներն արտաքին ուժերի բացակայությամբ որոշակի հեռավորություններում են, և նրանց ձգողության և վանողության ուժերն իրար համակշռում են: Մարմնի դեֆորմացիայի հետևանքով մասնիկների հեռավորության փոփոխման պատճառով ձգողության և վանողության ուժերի հաասարակշռությունը խախտվում է: Հեռավորությունը փոքրանալիս վանողության ուժերն ավելի արագ են աճում, քան ձգողության ուժերը, և մասնիկներն սկսում են վանել միմյանց: Երբ մասնիկների հեռավորությունը մեծանում է, նրանց միջև գերակշռում են ձգողության ուժերը: Քանի որ առաձգականության ուժերի առաջացումը հետևանք է մոլեկուլների (ատոմների) կազմության մեջ մտնող էլեկտրական լիցքերի փոխազդեցության, ապա առաձգականության ուժերն ուեն [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] բնույթ:
 
Եթե դեֆորմացիայի հետևանքով զսպանակի երկարացումը, այսինքն՝ նրա երկարության <math> X=l-l_o </math> փոփոխությունը, որտեղ <math> l</math> -ը և <math> l_o </math>-ն, համապատասխանաբար դեֆորմացված և չդեֆորմացված զսպանակի երկարություններն են, շատ փոքր է զսպանակի <math> l_o </math> սկզբնական երկարությունից, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են փոքր դեֆորմացիա՝
 
<center><math> |X|=|l-l_o|\ll l_o </math> կամ <math> \frac{|X|}{l_o} \ll 1 </math></center>
 
Փոքր դեֆորմացիաների դեպքում առաձգականության ուժի մոդուլը՝ F<sub>առ</sub>-ը , ուղիղ համեմատական է զսպանակի երկարացման |X| մոդուլին՝
 
<center><math> F= -k|x| </math></center>
 
Քանի որ [[զսպանակ]]ի x երկարացումը և F<sub>առ</sub> առաձգականության [[ուժ]]ի [[վեկտոր]]ի [[պրոյեկցիա]]ն X առանցքի վրա հակառակ նշաններ ունեն, ապա նրանց կապը կարելի է ներկայացնել հետևյալ առնչությամբ.
 
<center>F<sub>առx</sub> = -kx (1)</center>
 
որտեղ k համեմատականության գործակիցը կոչվում է զսպանակի [[կոշտություն]]: k գործակցի արժեքը կախված է զսպանակի չափերից և այն նյութի տեսակից, որից պատրաստված է զսպանակը: Կոշտությունը թվապես հավասար է 1 մետրով դեֆորմացված զսպանակում առաջացած աաձգականության ուժի մոդուլին: [[Միավորների Միջազգային Համակարգ]]ում կոշտությունն արտահայտվում է նյուտոն հարաբերած մետրի (Ն/մ) միավորով:
 
Փոքր դեֆորմացիաների դեպքում մարմնում (զսպանակում, ձողում) առաջացած առաձգականության ուժը համեմատական է մարմնի երկարացմանը և ուղղված է հավասարակշռության դիրքից մասնիկների շեղման ուղղությանը հակառակ: Այս պնդումը [[Հուկի օրենք]]ն է փոքր դեֆորմացիաների դեպքում, իսկ (1) բանաձևը [[Հուկի օրենք]]ի ([[1660]] թվական) մաթեմատիկական ձևակերպումն է:
 
{{ՀՍՀ|հոդված=Դեֆորմացիա|հատոր=3|էջ=367|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/367}}