«Տենգվար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 41.
Տառերի մեծ մասը ստացվում է երկու պարզ մասնիկների համադրմամբ՝ ուղղահայաց գծիկ եւ կլորացված աղեղ(ներ) (որոնք կարող են լինել կամ չլինել ընդգծված եւ կարող են լինել գծիկի աջ կամ ձախ կողմերում):
 
Հիմնական առերը բաժանված են չորս տեսակների՝ ''տեմաների'', որոնք համապատասխանում են տվյալ բաղաձայնի արտիկուլյացիային՝ վեց աստիճաններով, որոնք կոչվում են ''տյելլեր'' ու համապատասխանում են հնչողության ձեւին: Երկուսն էլ կախված տեսակից փոխվում են: Ամեն խմբի սկզբում մի հասարակ նշան է՝ ուղղահայաց գծիկով եւ մեկ աղեղով: Այդ տենգվաները ցույց են տալիս տվյալ շարքի խուլ պայթական բաղաձայնները: Դասական քուենյա տարբերակում դրանք են /t/-ն, /p/-ն, /k/-ն եւ /kʷ/-ն, իսկ շարքերը կոչվում են ''տինկոտեմա'', ''պարմատեմա'', ''կալմատեմա'' եւ ''քուեսսատեմա'', որտեղ ''տեմա'' բառը նշանակում է շարք [[քուենյա]]յում:
 
''Հիմնական կիրառման'' տողերում հնչողության ձեւի եւ տառերի ձեւի միջեւ համապատասխանությունները կարգավորում են հետեւյալ կանոններով.
 
#Աղեղը կրկնապատկելը խուլ բաղաձայնը դարձնում է ձայնեղ
#գծիկը գծից բարձրացնելը դարձնում է այն համապատասխան շփականի:
#գծիկը կարճացնելն այնպես, որ այն դառնա աղեղի մակարդակի, ստեղծում է համապատասխան քթայինը: Տեսակների մեծ մասում կարճ գծիկով եւ մեկ աղեղով նշանները չեն համապատասխանում խուլ քթայիններին, այլ ապպրոքիմանտներին:
 
Որպես հավելում այս տարբերակումներին, կա նաեւ այլ տարբերակում՝ այն գծիկների կիիրառությունը, որոնք ձգվում են թե՛ գծից ներքեւ, թե՛ վերեւ: Այս ձեւը կարող է համապատասխանել այլ բաղաձայնային տարբերակումների: Բացառությամբ որոշ անգլերեն հապավումների՝ այն բացակայում է տենգվարի հայտնի տեսակների մեծ մասում, սակայն հանդիպում է քուենյա տարբերակում, որտեղ պարմա տենգվան՝ երկարացված գծիկով, օգտագործվում է նշանակելու համար /pt/-ն, իսկ երկարացված գծիկով կալմա տենգվան՝ /kt/-ն:<ref>See Parma Eldalamberon 19 (2010), pp. 41–43.</ref> Բարձրացված գծիկով տնեգվաները հաճախ հանդիպում են գլիֆային տարբերակներում եւ նման են երկարացված նշանների, ինչպես երեւում է [[Համիշխանության մատանի|Համիշխանության մատանու]] վրայի գրվածքին:
 
[[Պատկեր:Parmatéma.png|մինի]]
 
Ահա մի օրինակ ''պարմատեմայից''՝ տենգվարի ''հիմնական կիրառության'' շարքից:
 
#Տարրական նշանը, որը կոչվում է ''պարմա'', նշանակում է /p/ հնչյունը:
#Կրկնապատկաված աղեղով այն նշանակում է /b/ եւ կոչվում ''ումբար'':
#Եթե բարձրացնենք գծիկը, այն կկոչվի ''ֆորմեն'' եւ կնշանակի /f/:
#Բարձրացված գծիկով եւ կրկնապատկված աղեղով այն կկոչվի ամպա եւ ցույց կտա որպես կանոն /v/, սակայն որոշ լեզուներում՝ /mp/
#Կարճացված գծիկով եւ կրկնապատկված աղեղով այն նշանակում է /m/ եւ կոչվում է մալտա:
#Մեկ աղեղով եւ կարճեցված գծիկովվ այն նշանակում է /w/ կամ /v/, եթե այն ունի սոնորային բաղաձայնի հատկություն (օրինակ՝ քուենյայում):
 
Որոշ լեզուներում, որոնցից է քուենյան, որը չի պարունակում /v/-ից բացի այլ ձայնեղ շփական, բարձրացված գծիկ + կրկնակի աղեղ շարքը օգտագործվում է շատ տարածված քթային + պայթական միացությունները (նտ, մպ, նկ, նքու) ցույց տալու համար:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տենգվար» էջից