'''Կարլ Իվանովիչ Ռոսսի''' ([[1775]], [[Պետերբուրգ]] — [[1849]], [[Պետերբուրգ]]), ռուս ճարտարապետ, ուշ [[կլասիցիզմ]]ի ներկայացուցիչ։
[[1796]]-ից աշխատել է Ռուսաստանում գործող իտալացի ճարտարապետ [[Վ․ Ֆ․ Բրեննայի]] մոտ։ 1802 – 1803 թվականներին սովորել է Իտալիայում։ [[1809]] թվականից աշխատել է [[Մոսկվա|Մոսկվայում]]յում և [[Տվեր]]ում, [[1815]] թվականից՝ [[Պետերբուրգ|Պետերբուրգում]]ում, [[1816]] թվականից՝ Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի գլխավոր ճարտարապետներից։ Այդ ժամանակից սկսվել է Ռոսսիի ստեղծագործական ծաղկման շրջանը, որի ընթացքում կերտվել են Պետերբուրգի կենտրոնը կերպավորող մի շարք ճարտարապետական անսամբլներ, որոնք XIX-րդ դարի ռուսական կլասիցիզմի քաղաքաշինության գագաթնակետն են։ Ռոսսին կառուցել է Ելագինի կղզու պալատա-պարտեզային համալիրը ([[1818]] – [[1822]]), Միխայլովյան պալատը ([[1819]] – [[1825]], այժմ՝ [[Ռուսական թանգարան]]), իր նախագծով իրագործել նույնանուն հրապարակի շինարարությունը, մարտակառքով պսակված կրկնակի հաղթակամարով գլխավոր շտաբի շենքով ([[1819]]—[[1829]]) ավարտել Դվորցովայա հրապարակի անսամբլը։ [[1816]] – [[1834]] թվականներին Ռոսսին կերտել է Պետերբուրգի կենտրոնի լավագույն անսամբլներից մեկը, որն ընդգրկում է Ալեքսանդրյան թատրոնը ([[1832]], այժմ՝ Լենինգրադի [[Ալեքսանդր Պուշկին|Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին]]ի անվան Դրամայի պետական ակադեմիական թատրոն), Թատերական փողոցը (այժմ՝ ճարտարապետ Ռոսսիի անվան), Ալեքսանդրյան (այժմ՝ Օստրովսկու անվան) և Չեռնիշովի կամրջի (այժմ՝ [[Լոմոնոսով Միխայիլ|Լոմոնոսով]]ի անվան) հրապարակները։ Վերջին խոշոր գործով՝ Սենատի և Սինոդի շենքերով ([[1829]] – [[1834]]) Ռոսսին ամբողջացրել է Սենատի (այժմ՝ [[Դեկաբրիստներ]]ի) հրապարակի ձևավորումը։ Ամպիրի տարբերակի ռուս ստեղծողներից Ռոսսիին բնորոշ է ճարտարապետական խնդիրների ընդգրկման լայնությունը (խոշոր անսամբլների նախագծումից մինչև ինտերիերների հարդարանքի մանրամասն մշակում), արտահայտիչ և ճոխ օրդերային հորինվածքները, ճարտարապետական ձևերի և քանդակային հարդարանքի (քանդակագործներ Մ․ Ս․Պիմենով, Վ․ Ի․ Դեմուտ-Մալինովսկի և այլք) ներդաշնակ համադրումը, նորարարական կոնստրուկտիվ հնարքների (օրինակ, մետաղական ծածկեր) կիրառումը։ Ռոսսիի գործերում արտացոլվել են [[1812]]-ի [[1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմ|Հայրենական պատերազմ]]ի հաղթանակի գաղափարները։ Ռոսսին կառուցել է նաև [[Պավլովսկի շրջան|Պավլովսկ]]ում՝ պալատի գրադարանը ([[1822]]—[[1824]]) և Նիկոլաևյան դարպասը ([[1826]]), [[Նովգորոդ]]ում՝ Յուրևի Գլխավոր շտաբի շենքը ([[1819]] – [[1829]]) [[Լենինգրադ]]ում, հատված մենաստանի զանգակատունը ([[1838]] – [[1841]]), Պետերբուրգում՝ Ձմեռային պալատում ձևավորել է [[1812]]-ի Հայրենական պատերազմի սյունասրահը (1826, որը 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է [[Վասիլի Ստասով|Վ․ Պ․ Ստասովը]])։