«Դեյվիդ Գիլմոր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (3) |
No edit summary |
||
Տող 1.
'''Դեյվիդ Ջոն Գիլմոր''' ({{lang-en|David Jon Gilmour}}), անգլիական [[Փինք Ֆլոյդ]] ռոք խմբի երաժիշտ։
1967 թվականի դեկտեմբերին Գիլմորին դիմեց [[Նիք Մեյսոն]]ը, առաջարկելով միանալ Փինք Ֆլոյդ խմբին։ Գիլմորը իր համաձայնությունը հայտնեց 1968 թվականի հունվարին։ Եվ այդպես նա միացավ խմբին ինչից հետո խմբի անդամների թիվը հասավ 5-ի։ Սկզբնական շրջանում նա կատարում էր Սիդ Բարեթի գրած ստեղծագործությունների կիթառային հատվածները, քանի որ Սիդը ի վիճակի չէր դրանք նվագել։ Իսկ երբ Սիդ Բարեթը լքեց խումբը, նրա տեղը խմբում զբաղեցրեց հենց Գիլմորը։ The Dark Side Of The Moon և Wish You Were Here ձայնասկավառակներից հետո խմբի առաջնորդը դարձավ բասիստ Ռոջեր Ուոթերսը, որն էլ գրում էր Animals և The Wall ալբոմների ստեղծագործությունների մեծ մասը։The Wall ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ դաշնակահար [[Ռիք Ռայթ]]ին հեռացրեցին խմբից, իսկ Գիլմորի և Ուոթերսի հարաբերություները գնալով ավելի էին սրվում։Animals դիսկի ձայնագրումից հետո Գիլմորը որոշեց որ իր երաժշտական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում և որոշեց ձայնագրել իր անհատական David Gilmour ալբոմը։
|