Բացել գլխավոր ցանկը

Changes

նյութերի ավելացում
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|Գույն1 = {{Գույն|Ֆրանսիա}}
}}
 
'''Պիկարդիա''' ({{lang2|fr|pcd|Picardie}}), երկրամաս [[Ֆրանսիա]]յի հյուսիսում։ Գլխավոր քաղաքը՝ [[Ամյեն]]ն է։ Բնակչությունը՝ 1 918 155 մարդ (12-րդ տեղը երկրամասերի մեջ)։
 
== Աշխարհագրություն ==
{{Ֆրանսիա-անավարտ}}
Երկրամասի տարածքը 19 399 կմ² է։ Պիկարդիայով են հոսում Էնա, Ուազ և Սոմա գետերը։
 
== Պատմություն ==
Միջնադարում Պիկարդիան բաժանված էր [[Վերմանդուա]], [[Վալուա]] և [[Ամյենուա]] կոմսությունների միջև։ Սուասոնայի և Լանայի շուրջ գտնվող մարզերը ինքնուրույն քաղաքական կյանք էին վարում։ «Պիկարդիա» անվանումն առաջին անգամ նշվել է [[13-րդ դար]]ի փաստաթղթերում։ Պիկարդիայի տարածքը ֆրանսիացիներից վիճարկել են անգլիացիները և Բուրգունդյան իշխանները։ Պիկարդիայով էին անցնում գրեթե բոլոր նվաճողները, ովքեր ձգտում էին գրավել [[Փարիզ]]ը։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Պիկարդիայի շատ հին քաղաքներ՝ ներառյալ Պերոնն ու Սեն Կանտենը, ամբողջովին ավերվեցին։
 
Պիկարդիան [[Գոթական ճարտարապետություն|գոթական ճարտարապետության]] հայրենիքն է․ այստեղ պահպանվել են 6 հայտնի միջնադարյան տաճարներ, որոնցից ամենամեծը գտնվում է Ամյենում։
 
== Վարչական բաժանում ==
Երկրամասի կազմի մեջ են մտնում [[Էնա (դեպարտամենտ)|Էնա]], [[Ուազ (դեպարտամենտ)|Ուազ]] և [[Սոմա]] դեպարտամենտները։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.picardie.fr Երկրամասի խորհրդի կայք]
* [http://www.wikitravel.org/fr/Picardie Պիկարդիան Wikitravel-ում]
 
{{Ֆրանսիայի երկրամասեր}}