«Օհան Դուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
}}
 
'''Օհան Դուրյան''' ([[1922]] թ., [[սեպտեմբերի 8]], [[Երուսաղեմ]] - [[2011]] թ., [[հունվարի 6]], [[Երևան]]), հայ մեծանուն [[դիրիժոր]]։
 
== Կյանքը ==
Տող 11.
Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։
 
1962-1969-ին թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս [[Լայպցիգ]]ի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել [[Նիկիշ]]ի, [[Բեռնշտայն]]ի, [[Կարայան]]ի ու [[Տոսկանինի]]ի հետ։ 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «[[Դոն Կառլոս]]ն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։
 
1998-2001 թթ. եղել է Հայաստանի [[Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն|Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն]]ի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար [[Ռոլանդ Շառոյան]]ը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։ Ավելի ուշ Հայաստանում միացավ 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։
 
[[Պատկեր:Օհան Դուրյան.JPG|մինի|Օհան Դուրյանի գերեզմանը [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում]]
 
Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին [[Երևան]]ում։