«Սև գեղեցկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = «Սև գեղեցկություն» |բնօրինակ անուն = «Black beauty» |պատկեր = |նկարագրում = |են...»:
(Տարբերություն չկա)

12:01, 26 Հունիսի 2015-ի տարբերակ

Սև գեղեցկություն , գիրք է, գրված 1877 թվականին անգլիացի գրող Աննա Սյուելի կողմից: Այն կապված է իր կյանքի վերջին տարիների հետ, երբ նա իր տանն ապրում էր որոշակի հաշմանդամություններով: Նովելը դարձավ միջին լավ վաճառվող, սակայն Սյուելը մահացավ գրքի հրատարակչությունից հինգ ամիս անց և երկար չտեսավ իր գրքի գրանցած հաջողությունները: 50 միլիոն օրինակ վաճառքով «Սև գեղեցկությունը» բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող ստեղծագործություններից մեկն է: Մինչ կենդանու կյանքի մասին պատմելը, այն նաև սովորեցնում է ինչպպես մարդկանց վերաբերվել փոխհատուցել բարությամբ, նրբանկատութամբ և հարգանքով: 2003 թվականին նովելը 58-րդն էր BBC[1] «Մեծ ընթերցանություն» (The Big Read) հարցման մեջ:

«Սև գեղեցկություն»
«Black beauty»
ՀեղինակAnna Sewell
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմամանկա-պատանեկան գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1871
Նկարագրում էԱնգլիա
Էջեր159
ԵրկիրԱնգլիա
Հրատարակման վայրԱնգլիա
Հրատարակիչ«Ջարոլդ և Տղաներ»
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 24, 1877
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/271
 Black Beauty Վիքիպահեստում

Ետնապատկեր

Աննա Սյուելը ծնվել էր Գրեյթ Յարմունթում՝ Անգլիա և նա եղբայր ուներ Ֆիլիպ անունով, ով ինժիներ էր Եվրոպայում: 14 տարեկան հասակում, երբ անձրևոտ օր էր՝ դպրոցից տուն ճանապարհին Աննան ընկել էր և վնասել երկու արմունկները: Վնասվածքների հետևանքով նա չկարողացավ քայլել և կանգնել մինչև իր կյանքի վերջ: Հիվանդության և անշարժության հետևանքով նա սկսեց ուսումնասիրել ձիերին, երբ իր հոր հետ ձիարշավում էին դեպի հոր աշխատավայր: Սյուելի գրելու ցանկությունը առաջացավ այն ժամանակ, երբ նա օգնում էր բարելավել իր մայրիկի (Mary Wright Sewell) կրոնական և այլ բնույթով աշխատանքները: Աննա Սյուելը աշխարհը ներկայացնելով ձիու աչքերով նոր հեղաշրջում մտցրեց գրականության մեջ: Նա երբեք չամուսնացավ և երեխաներ չունեցավ: Եվրոպա այցելության ժամանակ նա հանդիպեց բազմաթիվ գրողների, արտիստների, փիլիսոփաների: Նրա միակ գիրքը «Սև գեղեցկություն»-ն էր, գրված 1871 և 1877 թվականիններին իր Օլդ Քաթթոն (Old Catton) տանը: Այդ ժամանակաշրջանում նրա առողջությունը կտրուկ վատացել էր և նրա ծեր մայրը դարձել էր հիվանդախնամ: Նա իր գիրքը վաճառեց տեղային հրատարակչությանը՝ «Ջարոլդ և Տղաներ» անվանումով: Որոշ ժամանակ անց գիրքը ցնցեց՝ վեցերորդ հորիզոնականը գրավելով լավագույն անգլերեն վաճառվող գրքերի ցանկում:

Սյուելը մահացավ տուբերկուլյոզից կամ հեպատիտից՝ 1878 թվականի ապրիլի 25-ին: Նա թաղվել է նույն պվականի ապրիլի 30-ին Քուորքել թաղման վայրում: Իսկ նրա ծննդյավայրը՝ Փլեին եկեղեցում՝ Գրեյթ Յորթմունթում դարձել է իր թանգարանը: Սյուելի այս գրքի գրման նպատակը երեխաներին ընթերցելը չէ, այլ բարության, հարգանքի կարևորության տարածումն է:

Գրքի կրճատ ներկայացում

Պատմությունը սկսվում է սիվոլիստական կերպար ձիու՝ սև գեղեցկուհու կյանքի դրվագներով: Նա զամբիկ էր, իսկ նրա մայրը ազնվական գեղեցիկ ձի: Հաջորդ գլուխներում պատմվում են փոքրիկ պատմություններ դժվարությունների, դաժանությունների և բարության մասին:

Անալիզ

Գիքրը ներկայացնում է ձիերի մասին պատմություններ, որտեղ այդդ կենդանինները գոյատևում են, ոչ թե ապրում մարդկանց կողքին: Նկարագրվում է ցավի մասին, երբ ձիերին պայտում են, կամ նրանց վրա սանձեր ձգում: Նկարագրվում են զգացմունքներ, ինչպիսիք են՝ հավատարմություն, սեր, հիասթափություն, անկարողություն՝ սրանք բոլորն էլ մարդկայն զգացմունքների հոմոլագներն են:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ