«Պլաստիկության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեֆորմացիա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Պլաստիկության տեսություն''', [[մեխանիկա]]յի բաժին, որն ուսումնասիրում է [[պինդ մարմին]]ների վարքը պլաստիկ [[դեֆորմացիա]]ների դեպքում, զբաղվում պլաստիկ մարմինների [[մաթեմատիկոս]] մոդելների կառուցմամբ և այդ մարմիններում արտաքին ազդեցությունների հետևանքով առաջացած լարումների ու դեֆորմացիաների որոշման մեթոդներով։
 
[[Պատկեր:Def-lar.png|մինի|Լարման և դեֆորմացիայի կախումն արտահայտող դիագրամ]]
Պլաստիկության տեսության մեջ օգտագործվում է [[առաձգականության տեսություն|առաձգականության տեսության]] հասկացությունների մեծ մասը, իսկ շատ խնդիրներ լուծվում են [[հոծ միջավայրի մեխանիկա]]յի մեթոդներով։ Պլաստիկության տեսության մի քանի կարևոր դրույթներ ներմուծվում են [[մետաղներ]]ի միառանցքային [[ձգում և սեղմում|ձգման]] (սեղմման) դեպքում [[մեխանիկական լարում|լարման]] և դեֆորմացիայի կախումն արտահայտող տիպային [[դիագրամ]]ի հիման վրա։
 
Մինչև լարման և դեֆորմացիայի կախումն արաահայտող դիագրամը А կետը կախումը գծային է, В կետին համապատասխանող σ<sub>1</sub> լարումը առաձգականության կամ հոսունության սահմանն է, BC-ն հոսունության հարթակն է, CD տեղամասը համապատասխանում է նյութի ամրապնդմանը։ В կետով դիագրամը բաժանվում է [[առաձգականություն|առաձգականության]] և [[պլաստիկություն (մեխանիկա)|պլաստիկության]] տիրույթների։ Առաձգականության տիրույթում նմուշի բեռնավորման և բեռնաթափման պրոցեսներն ընթանում են նույն կորով, լարումների և դեֆորմացիաների միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն։ Պլաստիկության տիրույթում որևէ М կետից սկսած, բեռնաթափումն ընթանում է OA-ին զուգահեռ МР գծային առաձգական օրենքով, իսկ РМ հատվածով տեղի է ունենում կրկնակի բեռնավորման պրոցեսը, այսինքն՝ նախնական պլաստիկ դեֆորմացիաների շնորհիվ մեծանում է նյութի առաձգականության սահմանը՝ այն ամրապնդվում է։ Այդ պատճառով լարումների և դեֆորմացիաների միջև կապը միարժեք չէ, էապես կախված է բեռնավորման ընթացքից։
 
== Կիրառություններ ==
Սովորաբար պլաստիկության տեսության մեջ կառուցվում են ամրապնդման հատկությունից զուրկ (իդեալական պլաստիկ) և ամրապնդմամբ օժտված պլաստիկ մարմինների տարբեր մոդելներ։ Այդ մոդելներն ընդհանրացվում են պլաստիկության օրենքների՝ կապերի հավասարումների միջոցով։ Արդի պլաստիկության տեսության մեջ ավելի տարածված են փոքր [[առաձգական դեֆորմացիա]]ների տեսությունը (դեֆորմացիոն տեսություն) և պլաստիկ հոսունության տեսությունը, որոնք ստուգված են փորձերով, և որոշված են դրանց կիրառելիության սահմանները։ Դեֆորմացիոն տեսության հավասարումները տված կետի լարումների և դեֆորմացիաների միջև կապ հաստատող առնչություններ են և բավարար արդյունքներ են տալիս պարզ բեռնավորումների դեպքում, երբ լարումներն աճում են միևնույն պարամետրին համեմատական կերպով։ [[Հոսունության տեսություն|Հոսունության տեսության]] հավասարումները կապ են հաստատում դեֆորմացիաների ու լարումների աճերի և վերջավոր լարումների միջև։
 
Պլաստիկության տեսությունը կարևոր նշանակություն ունի գիտության և տեխնիկայի մի շարք բնագավառներում։ Այն սերտորեն կապված է մետաղների պլաստիկ դեֆորմացման տեխնոլոգիական պրոցեսների մշակման, կոնստրուկցիաների կրողունակության որոշման, մետաղներում և ապարներում ալիքների տարածման խնդիրների հետ և այլն։
== Տես նաև ==
*[[Պլաստիկություն (մեխանիկա)|Պլաստիկություն]]