«Սողք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 84 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(ավելացվեց Կատեգորիա:Դեֆորմացիա ՀոթՔաթ գործիքով)
'''Սողք''', նյութերի, հաստատուն բեռնվածքի կամ մեխանիկական [[մեխանիկական լարում|մեխանիկական լարման]] ազդեցությամբ ժամանակի ընթացքում պինդ մարմնի պլաստիկ [[պլաստիկ դեֆորմացիա]]յի դանդաղ աճ։ Սողքի հատկությամբ այս կամ այն չափով օժտված են բոլոր պինդ մարմինները՝ թե բյուրեղային, թե ամորֆ։ [[Մետաղներ]]ում և [[համաձուլվածքներ]]ում սողքը հիմնականում դիտվում է բարձր [[ջերմաստիճան]]ների դեպքում։ [[Պլաստմասսա]]ներում, [[բետոն]]ում և այլ նյութերում այն ի հայտ է գալիս նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում։ Սողքի մասին հիմնական տեղեկություններն ստացվում են հաստատուն բեռնվածքի ներգործությամբ ձգման և սեղմման ստանդարտ փորձարկումերից։
 
== Սողքի կոր ==
[[Պատկեր:Soghq.png|մինի|Սողքի կոր]]
Սողքը բնութագրվում է, այսպես կոչված, սողքի [[կոր]]ով, որը տալիս է դեֆորմացիայի[[դեֆորմացիա]]յի կախումը ժամանակից՝ հաստատուն ջերմաստիճանի և բեռնվածքի դեպքում։ Կորը պայմանականորեն բաժանում են երեք հատվածի կամ փուլի․ AB-ն չհաստատված (կամ մարող) սողքի հատվածն է, BC-ն՝ հաստատված սողքի հատվածը (հաստատուն արագությամբ ընթացող դեֆորմացիայի հատված) և CD-ն՝ արագացված սողքի հատվածը։ E<sub>0</sub>-ն սկզբնական դեֆորմացիայի արժեքն է, D կետը՝ քայքայման պահը։ Միշտ չէ, որ սողքի պրոցեսն ընթանում է նշված [[սխեմա]]յի համաձայն։ Կարող է բացակայել կորի 1-ին կամ 3-րդ հատվածը, 1-ին կարող է հաջորդել 3-րդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Սողքի ֆիզիկական [[մեխանիզմ]]ը նույնն է, ինչ պլաստիկության մեխանիզմը։
 
== Սողքի սահման ==
[[Կոնստրուկցիա]]ների և [[մեքենա]]ների նյութերի սողքի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում է սողքի սահմանը՝ այն առավելագույն լարումը, որի դեպքում դեֆորմացիայի ընդհանուր մեծությունը չի գերազանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։
 
== Տես նաև ==
[[Սողքի տեսություն]]
 
{{ՀՍՀ|հոդված=Սողք|հատոր=10|էջ=498|url=https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/498}}
8988

edits