«Հոնինգում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[պատկեր:Honed_surface.jpg|մինի|Հոնինգած մակերևույթ]]
'''Հոնինգում''' (անգլ.անգլերեն՝ honing), նախապատրաստուկների մակերևույթների վերջնամշակում մանրահատիկ հեսաններ ունեցող հատուկ գործիքով՝ հոնով։
 
Հոնինգումը կատարվում է հոնինգման մետաղահատ հաստոցով (5-750 մմ տրամագծով անցքերի համար)։ Հաստոցի հոնինգման գլխիկը, բացի պտտական շարժումից, իր առանցքի երկարությամբ կատարում է ետադարձ-համընթաց շարժում։ Մշակվող նախապատրաստուկն անշարժ է։ Հոնինգման հաստոցները լինում են ընդհանուր նշանակման և մասնագիտացված, միաիլ, բազմաիլ, իլերի ուղղաձիգ, հորիզոնական և թեք դիրքով։ Հոնինգումը կիրառվում է գլխավորապես միջանցիկ ու խուլ (սակավ) և աստիճանավոր գլանաձև անցքերի վերջնամշակման համար։ Հոնինգումով ստանում են մինչև 11-րդ դասի մաքրության մակերևույթներ։