«Ալիս (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Երկրորդը՝ [[Ծուռ]] (Էյրի Քյրփու) կամուրջն է, ընկած է Սեբաստիայի մոտ: Ըստ ավանդության կամուրջը շինել է [[Սենեքերիմ]] [[արքա]]յի դուստրը՝ կոփախո քարերով: Իր ծանրության տակ գետնիը չխարխլելու համար ճարտարապետը հյուսիս-հարավ կամուրջը թեքել է արևմուտք, այսինքն ծուռ է շինել, որտեղից էլ խագել է անվանումը:
Հաջորդը Քեսքիկ կամ Գըզլ կամուրջն է՝ մեծ 6 կամարներով շինված կամուրջ է:
Բացի սրանցից նշանավոր է նշանավոր է [[Գրիգոր Կեսարացի|Գրիգոր Կեսարացու]] կողմից շինված 14 կամարներով կամուրջը, որը մոտ 200 տարվա պատմություն ունի: Այն նավարկելի չէ, սակայն [[ձուկ|ձկնառատ]] է: Տեղ-տեղ շփոթված է Իրիս, տեղ-տեղ Սարոսի վտակ, Ալեոա կամ Ալավս գետերին:
[[Խեթական պետություն|Խեթական]] ժամանակաշրջանում կոչվում էր [[Մարասանիտա]]: Ըստ [[Հերոդոտ]]ի [[Ալիս]]ը սկիզբ է առնում [[Արմենիա]]յի լեռներից, անցնում [[Կիլիկիա]]յով Մեդական և [[Լիդիական թագավորություն|Լիդիական]] թագավորությունների սահմանն է: Հավանաբար այստեղ խոսվում է [[Ալեուս]]ի մասին: [[Մ. Խորենացի]]ն հիշատակում է Ալիա, Ալիս, Ալիոս, Ալիսոս, Ալիաս ձևերով:<ref>{{Գիրք:ՏԲ|90}}</ref>