«Ալիս (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 61.
| կայք =
}}
'''Ալիս (գետ )''' գետ [[Փոքր Ասիայ]]ում: Սկիզբ է առնում [[Անտիպոնտական լեռներ]]ի արևմտյան հատվածներից: Ունի երկու ակունք: Մեկը սկիզբ է առնում Քկոսդեղաղի ստորոտից, իսկ մյուսը՝ մեծը՝ Անտիպոնտական և Անտիտավրոսյան լեռնահամակարգերի սահմանագլխից՝ Կըզըլդաղի ստորոտից: Այս գետը երկաթահանքերով և կարմիր հողերով հարուստ լեռներից բխելու պատճառով ունի կարմիր և պղտոր ջուր: Այն [[Փոքր Ասիա]]յի Սև ծովը թափվող ամենամեծ և ջրառատ գետն է: Սկզբում հոսելով դեպի հարավ-արևմուտք, ոռոգում է [[Զարա]] և [[Սբաստիա]] քաղաքների շրջանները, ապա իր մեջ ներառելով շատ վտակներ հասնում է [[Անկարա]]յի մարզ: Առանց թեքվելու հասնում է մինչև [[Յարաբուզուն|Յարաբուզու]]ն և [[Կեսարիա]]յից ոչ հեռու [[Յուրկյութ]] հովիտը: Այստեղ հանդիպելով [[Խաջադաղ]] լեռանը թեքվում է հյուսիս-արևմուտք, հետո հյուսիս, ապա հյուսիս-արևմուտք կազմելով մոտ 250 կիլոմետր ձգվող [[աղեղ]]: Բաֆրա գյուղաքաղաքը անցնելով [[Սինոպի ծոց]]ի արևելյան ծայրամասում թափվում է [[Սև ծով]]ը: Երկարությունը 1182 կիլոմետր է:
 
== Այլ անվանումներ ==
Տող 70.
 
== Կամուրջներ ==
Գետի վրա կան մի շարք [[կամուրջ]]ներ, որոնք շատ նշանավոր են: Միակամարը՝ Կեսարիայից 14-15 կիլոմետր հեռավորության վրա է: Մեկ կամար ունի, այդտեղից էլ ծագում է անվանումը: Ունի մոտ 54 մետր [[երկարություն]], 33 մետր [[բարձրություն]] և 4 մետր [[լայնություն]]:
Երկրորդը՝ [[Ծուռ]] (Էյրի Քյրփու) կամուրջն է, ընկած է Սեբաստիայի մոտ: Ըստ ավանդության կամուրջը շինել է [[Սենեքերիմ]] [[արքա]]յի դուստրը՝ կոփախո քարերով: Իր ծանրության տակ գետնիը չխարխլելու համար ճարտարապետը հյուսիս-հարավ կամուրջը թեքել է արևմուտք, այսինքն ծուռ է շինել, որտեղից էլ խագել է անվանումը:
Հաջորդը Քեսքիկ կամ Գըզլ կամուրջն է՝ մեծ 6 կամարներով շինված կամուրջ է: