«Դաշտ (ֆիզիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Image:VFPt charges plus minus thumb.svg|220px|thumb|right|Էլեկտրական դաշտը պատկերող նկար դրական (կարմիր) և բացասական (կապույտ) լիցքերով]]
'''Ֆիզիկական դաշտեր''', [[մատերիա]]յի հատուկ ձև․ ազատության անվերջ մեծ թվով [[ազատության աստիճաններ|աստիճաններ]] ունեցող ֆիզիկական համակարգեր։
 
'''Դաշտ''' ֆիզիկայում, [[ֆիզիկական մեծություն]], որը տարածության և ժամանակի յուրաքանչյուր [[կետ|կետում]] ունի որոշակի արժեք<ref name=Gribbin>
{{cite book |author=John Gribbin|title=Q is for Quantum: Particle Physics from A to Z|publisher=Weidenfeld & Nicolson|location=London|year=1998|isbn=0-297-81752-3|page=138}}</ref><ref name=Feynman2Ch1S2>{{cite book |author=Richard Feynman |title=The Feynman Lectures on Physics Vol II |publisher=Addison Wesley Longman |year=1970 |isbn=978-0-201-02115-8 |url=http://www.feynmanlectures.caltech.edu/II_01.html#Ch1-S2 |quote="A “field” is any physical quantity which takes on different values at different points in space."}}</ref><ref>{{cite journal |author=Ernan McMullin |journal=Phys. Perspect. |date=2002 |volume=4|pages=13-39| |title=The Origins of the Field Concept in Physics |url=http://physics.gmu.edu/~rubinp/courses/416/pip_fields.pdf}}</ref>։
 
Ֆիզիկական դաշտի օրինակ են [[էլեկտրամագնիսական դաշտ|էլեկտրամագնիսական]] և [[գրավիտացիոն դաշտ|գրավիտացիոն]] դաշտերը, միջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային (քվանտացած) դաշտերը։
Տող 8 ⟶ 11՝
Ֆիզիկական դաշտերը ոչ միայն իրականացնում են մասնիկների փոխազդեցությունը, այլև կարող են հանդես գալ մասնիկներից անկախ՝ որպես ազատ ֆիզիկական դաշտ (օրինակ, էլեկտրամագնիսական կամ գրավիտացիոն ալիքները)։ Ֆիզիկական դաշտերի նշված հատկություններից հետևում է, որ դաշտը մատերիայի հատուկ ձև է։ Բնության մեջ փոխազդեցության յուրաքանչյուր տեսակի համապատասխանում է իր ֆիզիկական դաշտը։ Փորձի համաձայն, դաշտի [[էներգիա]]ն, [[իմպուլս (շարժման քանակ)|իմպուլս]]ը, [[էլեկտրական լիցք|լիցք]]ը փոփոխվում են ընդհատուն կերպով, այսինքն՝ յուրաքանչյուր ֆիզիկական դաշտի կարելի է համապատասխանեցնել որոշակի մասնիկներ՝ այդ դաշտի [[քվանտ]]ներ (էլեկտրամագնիսական դաշտին՝ [[ֆոտոն]]ներ, գրավիտացիոն դաշտին՝ [[գրավիտոն]]ներ, թույլ դաշտին՝ W<sup>±</sup> և Z<sup>0</sup> միջանկյալ բոզոններ, ուժեղ, գունային դաշտին՝ գլուոններ)։ Սակայն, եթե յուրաքանչյուր ֆիզիկ, դաշտի համապատասխանում են որոշակի մասնիկներ, ապա բոլոր հայտնի մասնիկներին էլ համապատասխանում են քվանտացած ֆիզիկական դաշտեր ([[մասնիկ-ալիքային երկվություն|մասնիկ-ալիքային երկվության]] դրսևորումներից մեկը)։ Այսպիսով, տարրական մասնիկների արդի տեսությունը փոխազդող քվանտացած ֆիզիկական դաշտերի տեսություն է։ Հնարավոր է, որ ոչ բոլոր ֆիզիկական դաշտերն են հավասարապես հիմնարար, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական և թույլ դաշտերը, որոնք, ինչպես արդեն ապացուցված է, միասնական [[էլեկտրաթույլ փոխազդեցություն|էլեկտրաթույլ փոխազդեցության]] տարբեր դրսևորումներն են։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}