«Դիցաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Նախնադարյան մի շարք ժայռապատկերներում խորհրդանշված են մարդկանց աշխարհըմբռնումները՝ արտահայտված մարդակերպ աստվածների, զանազան երևակայական ու իրական կեդանիների և նշանների ձևով։ ժայռապատկերներում արտաևայտված դիցաբանական-կոսմոգոնիական բնույթի գաղափարները զարգացել են հայկական դիցաբանության մեջ։ Իսկ Առաջավոր [[Ասիա]]յում և Եգեյան երկրնևրում տարածված մայրաստվածության գաղափարը առավել զարգացում է ապրևլ հայկական ամենասիրված դիցուհու՝ Անահիտի պաշտամունքում։ Հայաստանի հնագույն ժամանակներին են վերաբերում նաև ձկնակերպ քարակոթողները՝ «Վիշապները», որոնք արտահայտել են կամ ջրի ու ոռոգման (գուցե նաև հողագործության ու պտղաբերության) գաղափար, կամ, ըստ Մ․ Աբեղյանի, նվիրված են եղել ջրի աստվածությանը՝ Աստղիկ դիցուհուն։
== Ուրարտական դիցաբանություն ==
Նախնադարյան կրոնական հավատալիքները, պաշտամունքն ու դիցաբանական ըմբռնումների զարգացումը նպաստել են ուրարտական սեփական դիցարանի ու մարդակերպ աստվածների պաշտամունքի ձևավորմանը։ Գերագույն աստված Խալդիի գլխավորությամբ [[Թեյշեբա]] և [[Շիվինի]] աստվածները կազմել են ուրարտական դիցարանի գերագույն աստվածների եռյակը։ Արձանագրություններում հիշատակվում է նաև այլ աստվածների (աստվածուհիների) մասին։ Կրոնապաշտամունքային և դիցաբանական այսպիսի ավանդույթների և հայ ժողովրդի կազմավորմաև ու հայ պետականության առաջացման պայմաններում աստիճանաբար ձևավորվել է հայկական դիցաբանը, ծնվել է առասպելական պատկերացումը ցեղային և վաղ հայկական աստվածների՝ Հայկի, Արայի, Վահագնի, Տորք Անգեղի մասին։ Հայկը ձեռք է բերել նույնիսկ կոսմոգոնիական հատկություններ, նույնացվել Օրիոն համաստեղությանը (Հայկ-Օրիոն)։ Աքեմենյան տիրապետության ընթացքում հայկական դիցարանը մասամբ ենթարկվել է իրանականի ազդեցությանը։ Հետագա էվոլյուցիայի ընթացքում (մ․թ․ա․ մոտ [[4-րդ դար]]ի վերջ-3-րդ դար) հայկական դիցաբանուրյուննդիցաբանությունն ավելի է ամբողջականացել և համակարգվել, իսկ դիցարանի աստվածները (Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն, Միհր, Նանե, Տիր) միավորվել են ազգակցական ընդհանուր կապերով ն նվիրապետության ուրույն սկզբունքով։
 
== Հայկական դիցաբանության աստվածները ==
Անանուն մասնակից