«Քումբետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քումբետ''', հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Կարսից 10 կմ հարավ, Էրզրում տանող ճա...»:
(Տարբերություն չկա)

14:49, 24 Հունիսի 2015-ի տարբերակ

Քումբետ, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Կարսից 10 կմ հարավ, Էրզրում տանող ճանապարհին։

Պատկանում է մաստարայատիպ հուշարձանների թվին, գմբեթակիր քառակուսու չորս կողմից կից են ներսից կիսաշրջանաձև, դրսից ուղղանկյուն խորանները։ Ի տարբերություն նույնատիպ մյուս եկեղեցիների քումբետը ավանդատներ չունի։ Միակ մուտքը արմտյան խորանից է։ Քանդված է գմբեթը, պոկված են պատերի սրբատաշ քարերը։ Քիվը և ինտերիերում որմնակամարների խոյակները բնորոշ են X դարի հայկական ճարտարապետությանը։ Հիմնական՝ խորանարդաձև ծավալի անկյունները ավարտվում են խոշոր տրոմպներով, որոնց մեջ չորս ավետարանիչի խորհրդանիշների բարձրաքանդակներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։