«Քուշանական պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քուշական թագավորություն''', Քուշանական պետություն, հին պետություն Կենտրոնական Ասիայում։ == Հի...»:
 
Տող 9.
Քուշական թագավորության արագորեն զարգացող քաղաքներում կառուցվել են միջնաբերդեր ու պաշտպանական հզոր պարիսպներ (Թարմազ, Բալխ, Սիրսուկհ և այլն), հում աղյուսից, [[կավ]]ածեփ (հյուսիսում) և [[քար]]ե (հարավում) շինություններ։ Տներին ու պալատներին (Խալչայան, Բաղրամ), [[քուշաններ]]ի պաշտամունքի հանդիսավոր տաճարներին (Սուրհկոտալ, Մաթհուր), բուդդայական մենաստաններին, սրբարաններին, ստուպաներին (Թաքսիլա, Հադդա, Բուտկարա) բնորոշ են սենյակներով ու միջանցքներով շրջապատված կենտրոնական դահլիճով և գլխավոր ճակատի սյունազարդ այվանով կոմպոզիցիաները։ Հելլենիստական և հին հնդկական ավանդույթների հիման վրա մշակվել է տեղական օրդերային համակարգ։ Քուշական թագավորության արվեստին բնորոշ է [[Ճարտարապետություն|ճարտարապետության]], [[Քանդակագործություն|քանդակագործության]] և [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] համադրումը։ Քանդակագործության մեջ ([[կավ]]ից, [[գիպս]]ից, [[քար]]ից) գերակշռել են քուշանական թագավորների փառաբանումը (Խալչայան, Դալվերզին Թեփե, Մաթհուր), դիցաբանական սյուժեները (Բուտկարա, Շոթարակ), կազմավորվել է [[Բուդդա]]յի և բոդիսատների պատկերաքանդակումը։ Դիցաբանական և ժանրային սյուժեներով գեղանկարչությունը (տեմպերայով երփնագրում չոր հիմնաշերտի վրա) կոլորիտով վառ է ու լակոնիկ։ Պատրաստվել են մետաղյա գեղարվեստական կերտվածքներ, թանկարժեք գործվածքներ, թրծակավե արձանիկներ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կենտրոնական Ասիայի երկրներ]]