«Քուշաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քուշաններ''', իրանալեզու հին ցեղախումբ։ Մ․թ․ա․ I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Անդրտյանշան...»:
(Տարբերություն չկա)

05:13, 24 Հունիսի 2015-ի տարբերակ

Քուշաններ, իրանալեզու հին ցեղախումբ։

Մ․թ․ա․ I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են Անդրտյանշանյան երկրամասում, Հուանհե գետից հյուսիս-արմուտքում։ Հոների ճնշմամբ մ․թ․ա․ II դարում շարժվել են արմտյան, հայտնվել Միջին Ասիայում, մասնակցել հունամակեդոն․ զավթիչների դեմ տեղական ցեղերի մղած պայքարին։ Մ․թ․ա․ I դարում ստեղծել են պետական կազմավորում, որը նպաստել է քուշանների վարչակարգի ու մշակույթի զարգացմանը։ Հայտնաբերվել են քուշաներեն ավելի քան յոթ տասնյակ արձանագրություններ, արձանագիր անհամար դրամներ, որոնք վերաբերում են մ․թ․ա․ I–մ․թ․ III դարերում և կարևոր նշանակություն ունեն Քուշանական պետության այդ, շրջանի իրադարձությունների և քուշաներենի ուսումնասիրության համար։ Քուշանական թագավորության անկումից հետո քուշանները վերացել են՝ լուծվելով իրենց նախկին թագավորության տարածքում գոյացած պետական կազմավորումների էթնիկական միջավայրի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։