«Լիպիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 224.
 
=== Գերօքսիդացնող (պերօքսիդային) օքսիդացում ===
Լիպիդների գերօքսիդային օքսիդացումը առավել կարևոր օքսիդացման պրոցես է կենդանի օրգանիզմների համար:Նորմալ պայմաններում այդ պրոցեսներն ընթանում են չափազանց դանդաղ,ունեն որոշակի նշանակություն նորմալ նյութափոխանակության համար և կարգավորվում են հակաօքսիդանտային համակարգով,որն ընդգրկում է մի շարք ցածրամոլեկուլային միացություններ,այդ թվում նաև տոկոֆերոլներ և հզոր ֆերմենտային համակարգ:Պերօքսիդային օքսիդացումն իրենից ներկայացնում է ազատ ռադիկալային շղթայական պրոցես:Օրգանիզմում ջրային լուծույթում երկաթի (II)-ի օքսիդացման արդյունքում գոյանում են HO<sup>•</sup> կամ HO<sub>2</sub><sup>•</sup> ռադիկալներ,որոնք և գրոհում են լիպիդների կազմի մեջ հանդիպող կրկնակի կապերի հարևան դիրքում գտնվող մեթիլենային խմբերի վրա,առաջացնելով նոր,ալիլային տիպի ռադիկալ,որը կայուն է:Գոյացած ռադիկալն ունի մեզոմեր կառուցվածք և կարող է փոխանակվել երկու ուղղություններով:Ընթացքում առաջանում են միջանկյալ պրոդուկտներ,հիդրոպերօքսիդներ:
 
 
Հիդրոպերօքսիդները անկայուն են և նույնիսկ սենյակի ջերմաստիճանի պայմաններում քայքայվում են,առաջացնելով ալդեհիդներ,որոնց հետագա օքսիդացումից առաջանում են կարբոնաթթուներ:Այսինքն,գերօքսիդացման պայմաններում առաջանում է ավելի կարճ շղթա ունեցող չորս (մեկ կրկնակի կապի դեպքում) և ավելի մոնո- և դիկարբոնաթթուների խառնուրդ:
 
Որոշակի ինտեսիվությամբ ընթացող ազատ ռադիկալային պրոցեսները կարևոր են հյուսվածքների նորմալ նյութափոխանակության համար.սակայն պրոցեսի ակտիվացման պայմաններում զարգանում են զանազան բնույթի ախտահարումներ:Հետևաբար կարևոր նշանակություն ունի լիպիպային գերօքսիդացման պրոցեսների ինտեսիվության կարգավորումը,այդ թվում նաև կիրառվող սննդամթերքի հակաօքսիդանտային պաշտպանությունը:Այդ նպատակով պահեստավորված մթերքներին ավելացվում են հակաօքսիդանտներ՝ բնական և արհեստական ծագում ունեցող և տուփի վրա այլ բաղադրամասերի հետ միասին նշվում է օգտագործված հակաօքսիդանտը:Առավել հաճախ նշումների մեջ հանդիպում են <<BHT>>,բութիլացված հիդրօքսիտոլուոլ և <<BHA>> բութիլացված հիդրօքսիանիզոլ:
 
 
Երկու նշված միացությունները ֆենոլի ածանցյալներն են,դրսևորում են հակաօքսիդանտային ակտիվություն,փոխազդում են ազատ ռադիկալների հետ,կանխարգելելով շղթայական ռեակցիայի զարգացումը:Այս միացությունները գործում են կենդանական օրգանիզմների բնական հզոր հակաօքսիդանտանտի՝ վիտամին-E-ի (α-տոկոֆերոլի) նման:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիպիդ» էջից