«Պիոններ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ կետադրական |
||
Տող 23.
== Կառուցվածքը ==
Պիոնները [[միջուկային ուժեր]]ի դաշտի [[քվանտ]]ներ են և իրականացնում են, մասնավորապես, [[նուկլոններ]]ի կապը ատոմային միջուկում։ <math>\pi^+</math> և <math>\pi^-</math> [[մեզոններ]]ը կազմում են մասնիկ-հակամասնիկ զույգ միմյանց նկատմամբ, այդ պատճառով դրանց կյանքի տևողությունները (<math>\tau</math>) և զանգվածները (<math>m</math>) միևնույնն են․
:<math>\tau_\pi^+ =\tau_\pi^- =(2,6024 \pm 0,0024)*10^{-8}</math> վրկ,
Տող 33.
:<math>m_\pi^0 = (134,9645 \pm 0,0074)</math> ՄԷվ/<math>c^2 \approx 264 m_e</math>:
Պիոնների [[սպին]]ը զրո է, [[իզոտոպ սպին]]ը՝ մեկ (կազմում են ''իզոտոպ տրիպլետ'')։ Պիոնների [[բարիոնային լիցք]]ը և [[տարրական մասնիկների տարօրինակություն|տարօրինակությունը]] հավասաար են զրոյի։
== Պիոնների հայտնագործումը ==
[[Ուժեղ փոխազդեցություն]]ների կարճահեռ բնույթն ու մեծ ուժը բացատրելու համար [[Հիդեկի Յուկավա]]ն [[1935]] թվականին կանխագուշակեց պիոնների գոյությունը, որոնք, ըստ նրա ենթադրության, [[էլեկտրոն]]ներից մոտավորապես 200-300 անգամ ծանր պետք է լինեին։ [[1936]] թվականին տիեզերական ճառագայթներում հայտնաբերվեց այդպիսի զանգվածով մի մասնիկ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դրան հատուկ չէ սպասվող ուժեղ փոխազդեցությունը, և այն կոչվեց մյուսն։ 1947-ին Ս․ Պաուելը և ուրիշներ ֆոտոմիջուկային էմուլսիաների մեթոդով [[տիեզերական ճառագայթներ]]ն ուսումնասիրելիս հայտնաբերեցին լիցքավորված պիոններ, գրանցելով դրանց հետևյալ տրոհումը․
:<math>\pi^+ = \mu^+ + \nu_{\mu}</math>
(<math>\nu_{\mu}</math>-ն մյուոնային նեյտրինոն է)։
Չեզոք <math>\pi^0</math>-մեզոնները փորձով հայտնաբերվել են միայն [[1950]] թվականին։
== Մասնակցությունը հիմնարար փոխազդեցություններին ==
Պիոնները մասնակցում են բոլոր հայտնի փոխազդեցություններին՝ ուժեղ, էլեկտրամագնիսական, թույլ և գրավիտացիոն։
Պիոնների [[գրավիտացիոն փոխազդեցություն]]ն աննշան է և չի ուսումնասիրված։
Պիոնների համար ամենաբնորոշը [[ուժեղ փոխազդեցություն]]ն է։ Լինելով ուժեղ փոխազդող մասնիկներից՝ [[հադրոններ]]ից թեթևագույնը, պիոններն էական դեր են կատարում [[միջուկային ֆիզիկա|միջուկային]] և [[տարրական մասնիկների ֆիզիկա|տարրական մասնիկների]] ֆիզիկայում։ Դրանք առատորեն ծնվում են [[արագացուցիչ]]ներում ստացվող կամ տիեզերական ճառագայթներում գոյություն ունեցող բարձր էներգիայի մասնիկների բախումների ժամանակ (լաբորատորիաներում կամ մթնոլորտում)։ Ուժեղ փոխազդեցության պրոցեսներից են պիոնների ցրումը [[նուկլոն]]ներից, հականուկլոնների և [[նուկլոն]]ների անիհիլացումը՝ պիոնների առաջացումով, [[տարօրինակ մասնիկներ]]ի ծնումը պիոններից և այլն։
[[Թույլ փոխազդեցություն|Թույլ փոխազդեցությամբ]] են պայմանավորված լիցքավորված պիոնների բոլոր տրոհումները, ինչպես նաև դրանց առաջացումը ավելի ծանր մասնիկների, օրինակ, <math>k</math>-մեզոնի տրոհման ժամանակ՝
:<math>K \rightarrow \pi + \pi</math>։
[[Էլեկտրամագնիսական փոխազդեցություն|էլեկտրամագնիսական փոխազդեցության]] օրինակ է չեզոք պիոնի հիմնական տրոհումը երկու <math>\gamma</math>-քվանտի՝
:<math>\pi^0 \rightarrow \gamma + \gamma</math>։
== Պիոնների դերը միջուկում ==
Պիոնները, չնայած կյանքի կարճ տևողությանը, էլեկտրոնների նման կարող են պտտվել [[ատոմի միջուկ|միջուկների]] շուրջը և կազմել [[մեզոատոմ]]ներ։ Ըստ արդի տեսության, պիոնները կազմված են ավելի տարրական մասնիկներից՝ մի [[քվարկ]]ից և մի հակաքվարկից։
== Կիրառություններ ==
|