«Զիկկուրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: վ,ի → վ, ի (2) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Ziggarat of Ur 001.jpg|thumb|260px|[[Ուրի զիկկուրատ]]]]
'''Զիկկուրատ''' (բաբելոներեն ''sigguratu'' բառից, որը նշանակում է «բարձրունքբարձունք» կամ «լեռնագագաթ»), բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Այլ տիպերի կողքին առաջացել է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջերին, այնուհետև դարձել հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից։
 
Ձևով՝ աստիճանավոր, հոծ զանգվածեղ բուրգ էր, բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրված հատած բուրգերից, որոնց փոխադարձ անցումը՝ աստիճանների և թեք հարթակների (պանդուսների) միջոցով էր։ Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր։ Շինանյութը հում, երբեմն թրծված աղյուսն էր։ Տարբեր գույնի (հիմնականում՝ սև, կարմիր, սպիտակ) հարկերի պատերը Ուրի զիկկուրատի մնացորդները մշակվում էին ուղղանկյուն, ոչ խորը խորշերով կամ ելուստներով, իսկ հարթակնե–րը՝ կանաչազարդվում։ Չափերով շատ մեծ էին․ էտեմենանկի Զիկկուրատի («Բաբելոնի աշտարակի») միայն առաջին հարկը 33 մ բարձրությամբ էր, 90մХ90մ հատակագծային չափերով։ Տսկա Զիկկուրատի կողքին, որը «վերինն» էր, պարտադիր լինում էր մի այլ տիպի «ներքևի» տաճարը։ Զիկկուրատներ պահպանվել են՝ իրաքամ (հին քաղաքներ՝ Բորսիպայում, Բաբ հլոնում, Դուռ-Շառուքինում, մ․թ․ա․ 1-ին հազարամյակ), Իրանում (Չոգա-Զամբիլե, մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կես)։ Համեմատաբար լավ է պահպանվել Ուր-Նամմաի զիկկուրատը։