«Էկլիզի-Բուրուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: VI-րդ դար → VI դար oգտվելով ԱՎԲ
Տող 20.
'''Էկլիզի-Բուրուն''' ({{lang-uk|Еклізі-Бурун}}, {{lang-crh|Eklizi Burun, Էկլիզի Բուրուն}}), [[Չատիր-Դաղ]]ի սարահարթի ամենաբարձր լեռնագագաթը (1527 մ)։ Լեռան անվանումը ունի խառը հունա-թուրքական ծագում և թարգմանվում է որպես «Եկեղեցական հրվանդան» (''εκκλησıα''  - «եկեղեցի» թարգմանված [[հունարեն]]ից, ''burun''  - «հրվանդան» թարգմանված [[ղրիմի թաթարերեն]]ից)։ Լեռան վրա են գտնվում համարյա ամբողջովին ավերված հունական եկեղեցու ավերակները, այն կոչվում էր Պանագիա (Παναγıα  - «Օրհնված»), այստեղ տեղի հույները բարձրանում էին տարին մի անգամ աղոթքների համար։ Պոտյոմկինի կողմից քրիստոնեաների Ղրիմից վերաբնակեցումից հետո [[1778]] թվականին, եկեղեցին թողնվել է և ժամանակի հետ ավերվել, ինչպես և թերակղզու վրա գտնվող բազմաթիվ եկեղեցիներ։
 
Էկլիզի-Բուրունի տակ Այ-Չոկրակ բնավայրում հայտնաբերվել են միջնադարյան պաշտպանական կառույցի հետքեր։ Հարավային ափեզրի պաշտպանության նպատակով, բյուզանդական [[Հուստինիանոս Ա]]-ի կողմից մ.թ. [[VI-րդ դար]]ում կառուցվում էին պաշտպանական պարիսպներ։ Հնարավոր է, որ այս պարիսպի մնացորդները պատկանում էին բյուզանդացիների կողմից կառուցված պաշտպանական համակարգին։ Այս պատը գտնվում էր դեպի ծովը տանող հինավուրց ճանապարհներից մեկի վրա, այնտեղ, որտեղ կառուցված էր մերծովյան Ալուստոն ամրոցը (ժամանակակից [[Ալուշտա]])։
 
Լեռան գագաթից ոչ հեռու, 1500 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա գտնվում է Ղրիմի ամենաբարձր քարանձավը՝ Էկլիզի-Կոբան։