«Դիսկրետ մաթեմատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: VI-րդ դար → VI դար oգտվելով ԱՎԲ
Տող 20.
 
== Պատմություն ==
Դիսկրետ մաթեմատիկայի տարրերն ուսումնասիրվել են հնագույն ժամանակներից ի վեր՝ առավելապես որպես մաթեմատիկայի այլ բաժինների բաղկացուցիչ մաս։ Հիմնականում դրանք [[ամբողջ թվեր]]ի հատկությունների հետ կապված խնդիրներն էին, որոնք հետագայում հանգեցրին թվերի տեսության ստեղծմանը։ Դրանց թվին կարելի է դասել հին եգիպտացիների [[բնական թվեր]]ի գումարման և բազմապատկման ալգորիթմները (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ), բնական թվերի գումարման և բաժանելիության հարցերը [[պյութագորաս]]յան դպրոցում (մ.թ.ա. VI-րդ դար), և այլն։
 
Ավելի ուշ ([[17-րդ դար|XVII]] - [[18-րդ դար|XVIII]] դարերում), կապված խաղային խնդիրների հետ հայտնվեցին [[կոմբինատոր անալիզ]]ի և դիսկրետ [[հավանականությունների տեսություն|հավանականությունների տեսության]] տարրերը ([[Բլեզ Պասկալ]], [[Պյեր Ֆերմա]]), իսկ թվերի տեսության ընդհանուր խնդիրների հետ կապված առաջացան դիսկրետ բնույթ ունեցող հանրահաշվի այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են [[խումբ]]ը, [[օղակ]]ը, [[դաշտ]]ը, և այլն ([[Ժոզեֆ Լագրանժ]], [[Էվարիստ Գալուա]] և այլք)։ Մաթեմատիկական եզրահանգումների խստության պահանջը բերեց մաթեմատիկական տրամաբանության՝ որպես ինքնուրույն ճյուղի առանձնացմանը ([[19-րդ դար|XIX]]-[[20-րդ դար|XX]] դարերում)։