«Մաստարա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար oգտվելով ԱՎԲ
Տող 70.
== Բնակչություն ==
Մաստարա գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է [[Մուշ]]ի,[[Ալաշկերտ]]ի, [[Սասուն]]ի, [[Բասեն]]ի, [[Կարս]]ի, [[Խոյ]]ի և այլ գավառներից։
Մաստարա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name="hay_gyux>{{cite web|url=http:"//www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան}}</ref>
{| class="wikitable"
! Տարի
Տող 104.
Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն [[մատուռ]]ի ավերակները, գերեզմանոցից արևելյան, [[գյուղ]]ի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ [[խաչքար]]ն է ([[1223]] թվական), հյուսիս-արևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի [[եկեղեցի]]ն։ Մաստարաի տարածքում կան մի քանի մատուռներ։[[Պատկեր:Mastara, Surb Stapanos Nakhavka Church.jpg|250px|մինի|ձախից|Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, 17-րդ դ.]]
[[Պատկեր:Mastara, Surb Hovanes Church4.jpg|մինի|Սուրբ Հովհաննես եկեղեցի, 6-րդ դար]]
Հատկապես նշանավոր է Մաստարաի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ [[միջնադարյան Հայաստան]]ի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ [[Եկեղեցի|Եկեղեցու]] աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով [[գմբեթ]]ի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել [[VII-րդ դար|VII դ]].։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարաի եկեղեցին վերանորոգվել է նաև [[10-րդ դար|X]]-[[13-րդ դար|XIII]] դարերում։
 
[[18-րդ դար|XVIII]] դարի եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը [[1889]] թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային կողմ սվաղի վրա է)։ Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են [[7-րդ դար|VII]] դարում, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարաի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դարում վերանորոգմանը, և որ այն կառուցվել է [[5-րդ դար|V]] դարում, որի ապացույցն են ճարտարապետական խիստ աշխարհիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1, 30 մ), խորանների, կամարների ու [[գմբեթ]]ի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ [[թռչուններ]]ով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են [[4-րդ դար|IV]]-V դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն, արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նան այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաստարա» էջից