«Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ը , ա → ը, ա (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: II-րդ դար → II դար (2), IV-րդ դար → IV դար oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
=== Բնակատեղիներ և հուշարձաններ ===
[[III-րդ դար|մ. թ. ա. III հազարամյակի]] հնագիտական [[հուշարձաններ]], որոնք ուրվագծում են [[Հայկական լեռնաշխարհ]]ի տոհմացեղային հասարակության ծաղկման ժամանակաշրջանը։ Երկրի արտադրողական ուժերի, տնտեսության հիմնական ճյուղերի՝ [[Երկրագործություն|երկրագործության]], [[անասնապահություն|անասնապահության]] և արհեստների զարգացման շնորհիվ տեղաբնակ համայնքների հասարակական կյանքը թևակոխում է հայր իշխանական նահապետական հարաբերությունների զարգացման ոլորտը։
 
[[Հայաստան]]ի մշակույթի զարգացման այս նոր փուլի ուսումնասիրությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ [[Առաջավոր Ասիա]]յի և [[Կովկաս]]ի երկրագործական ցեղերի ու ժողովուրդների պատմության համար։ Հանդիսանալով համամարդկային մշակույթի հնագույն բնօրրաներից և վաղ երկրագործական տնտեսության զարգացման առաջավոր ասիական հիմնական օջախներից մեկը։ Հայկական լեռնաշխարհը մ. թ. ա. III հազարամյակում աչքի էր ընկնում իր մշակույթի յուրահատկությամբ և կուռ միասնությամբ։ Այս մշակույթի ազդեցության ոլորտների մեջ են ընկնում այժմ ոչ միայն [[Հյուսիսային Կովկաս]]ի համեմատաբար հետամնաց շրջանները, այլև [[Ասորիք]]-[[Պաղեստին]]-[[Կիլիկիա]]յի և [[Պարսկահայք]]ի երբեմնի առաջատար ծայրագավառները, որոնք հնում երկրագործական մշակույթի աչքի ընկնող կենտրոններ էին, սակայն մ. թ. ա. III հազարամյակում որոշ չափով հետադիմում են։
Տող 140.
Ոսկերչությունը մետաղագործության զարգացած ճյուղերից մեկն է։ [[Լճաշեն]]ի և [[Տոլորս]]ի հարուստ ննջեցյալները պճնված էին ոսկյա խոշոր պես-պես (գլանաձև, գնդաձև, թեփուկավոր, սկավառակաձև) ուլունքներով, նշաձև քարերով ագուցված հատիկավոր նախշ ունեցող կոճակներով, սկավառակատիպ տափակ զարդերով, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից պատրաստված [[մանյակ]]ներով և այլն։
 
Ինչպես նյութական արտադրության այլ ճյուղերում, այնպես էլ ոսկերչության մեջ մեծ դեր էին կատարում [[Հին Արևելք|Հին արևելյան ավանդույթ]]ները։ Վերը հիշատակված մանյակների մի զգալի մասը հանդիպում է դեռևս հին [[Շումեր]]ի վաղ դինաստիական ժամանակաշրջանում և տարածվում մինչև Մոխենջոդարոյի հովիտը։ Առանձնապես լայն տարածում են գտնում ոլորագալարզարդերը [[Պղինձ|պղնձի]] ու վաղ [[բրոնզ]]ի ժամանակաշրջանի [[Կրետե-Միկենյան մշակույթ|Կրետե-Միքենյան]] և [[Տրոյական պատերազմ|Տրոյական]] [[հուշարձան]]ներում։ Հնագետները արդարացիորեն նշումեն, որ Տրոյայի գանձերի ոսկյա զարդերը մատնանշում են ոչ միայն այդ [[քաղաք]]ի հարստությունն ու լայն առևտրական կապերը, այլ նաև զարդերի մի զգալի մասի ուրույն արևելյան գծերը, որոնք կարելի է դիտել որպես Շումերի ոսկերչական արտադրանք։ Զարմանալի չէ, որ ոսկերչության այդ երկու խոշոր կենտրոնների միջև ընկած [[Հայաստան]]ն ու ներզարգացած ոսկերչությունը, որը ոչ միայն պահպանում, այլև զարգացնում էր [[Ավանդույթ|հին ավան­դույթ]]ները, ստեղծում Հայաստանի համար նոր տիպի զարդեր, որոնք հանդիպում են շատ հաճախ [[Միջագետք|Կենտրոնական և Հյուսիսային Միջագետք]]ի [[XIV-րդ դար|XIV]]—[[XIII-րդ դար|XIII]] [[դար]]երի [[Ասորեստան|վաղ ասորեստան]]յան հնավայրերում և, մանավանդ, նշանավոր [[Սարի քաղաք]]ի հարուստ [[դամբարան]]ներում։
 
==== Խեցեգործություն ====