«Մեսրոպ Թաղիադյան»–ի խմբագրումների տարբերություն

Մեսրոպ Թաղիադյանը ծնվել է 1803թ-ի հունվարի 3-ին: Նա իր սկզբնական կրթությունը ստանում է Էջմիածնի վանականների մոտ` ենթարկվելով բարոյական ու ֆիզիկական տանջնանքների, գանահարության: Մեծ դվվարությամբ դուրս պրծնելով Էջմիածնի խավար ու ճնշող միջավայրից, Թաղիադյանը, դիպվածաբար հանդիպելով Հնդկաստանից վերադարձած մի անձնավորության և լսելով նրա հիասքանչ նկարագրությունը Կալկաթայի հայ գաղութի և ընդհանրապես Հնդկաստանի մասին, բոցավառվում է այդ հեռավոր և հեքիաթային թվացող աշխարհը տեսնելու տենչանքով ու որոշում է մեկնել այնտեղ: 1823 թ-ի գարնանը նա Իրանի վրայով ուղևորվում է Հնդկաստան և երկար դեգերումներից հետո նա հասնում է Կալկաթա: Կարճ ժամանակից հետո այստեղից սկսվում է նրա թափառումները դեպի Նոր Ջուղա, որտեղ հիմնում է դպրոց,այնտեղից Էջմիածին-Երևան` սարդարների լծից ազատագրված հայրենիքի կարոտն առնելու: Այդ կարոտը ու հայրենի լուսավորության գործում աշխատելու ցանկությունը նա արտահայտել է դեռևս 1828 թ. նոյեմբերին` երևանցիներին ուղղված հայտնի նամակում: Մեկ տարի էջմիածնի վանական դպրոցի տպարանի և մատենադարանի վարիչ լինլեուց և կաթողիկոսի քարտուղարի պաշտոնը վարելուց հետո, նա վերադառնում է Նոր Ջուղա, ապա նորից Էջմիածին, այնուհետև անցնում Պոլիս և վերրջապես բազմաթիվ արկածներից մազապուրծ, հասնում է Կալկաթա, որտեղ և ծավալվում է նրա գրական - հրապարակախոսական - մանկավարժական գործունեությունը:
 
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը ==
== Թաղիադյանի հասարակական գործունեությունը == Կալկաթայի անգլիական «Եպիսկոպոսական ճեմարանում» ուսանելիս անգլերեն լեզվի հետ յուրացնում է մի շարք գիտություններ: Այդ կրթական հիմնարկը և ինքնազարկացման անխոնջ աշխատանքները մեծապես ընդլայնում են նրա մտավոր հորիզոնը և հնարավորություն ստեղծում 40-ական թվականների շեմքին շարադրելու և հրատարակելու մի քանի ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում` նաև երրորդը:
1845թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ «վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները, որոնց մեջ նա հրապարակախոսում է Հնդկաստանի հայ գաղութի, ինչպես և ամբողջ հայոջթյան կյանքին վերաբերող բազմազան ընթացիկ խնդիրների մասին` հասարակական, գրական, կուլտուրական-կրթական,տնտեսական, կրոնական և այլն, քննադատում, խարազանում է բացասական երևույթներ և առաջադրում իր տեսակետները:
Հայ ժողովրդի դարավոր բախտորոշման խնդրում վճռական նշանակություն տա;ով լուսավորության դերին, Թաղիադյանը իր հասարակական գործունեությունը գերազանցապես կենտրոնացնում է գաղութահայ մանուկների ու պատանեկության կրթական գործի շուրջը` որպես ուսուցիչ աշխատելով զանազան վայրերում գործող դպրոցներում` սկզբում Կալկաթայի «Մարդասիրական ճեմարանում», այնուհետև Նոր Ջուղայի «Ամենափրկչյան ճեմարանում», Թավրիզի հայկական դպրոցում, Էջմիածնի բանական դպրոցում, վերջապես Կալկաթայի իր հիմնած մասնավոր «Սանդխտյան» դպրոցում:
 
== Թաղիադյանի աշխարհայացքը ==
== Թաղիադյանի աշխարհայացքը == Թաղիադյանի աշխարհայացքը ամբողջական, միաձույլ չէ: Նրա բազմաթիվ առաջավոր հայացքների կողքին տեղ է գրավում և պահպանողական մտայնությունը: Գիտության մեծարանքի, բարձր գնահատանքի և ճիշտ դրույթների հետ նա ուզում է հաշտեցնել կրոնական սկզբունքներ, աշխարհիկ կուլտուրայի պահանջի հետ գրաբարի, որպես արդիական գրական լեզվի, կիրառման իրավունքը և այլ հակասություններ:
 
== Տպագրված գործերից ==
* [[1846]] - «Վէպ Վարդգիսի տեառն տուհաց» , [[Կալկաթա]], 168 էջ,