«Hennessey Venom GT»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ավտոմոբիլ | անվանում = Hennessey Venom GT | մոդել = | լուսանկար =Hennessey Venom GT (16040233465).jpg | արտադրող...»:
(Տարբերություն չկա)

09:28, 21 Հունիսի 2015-ի տարբերակ

Hennessey Venom GT-սպորտային ավտոմեքենա թողարկված ամերիկյան Hennessey Performance Engineering թյունինգային ընկերության կողմից Lotus Exige-ի հիման վրա, որպես շարժիչ ընտրելով Chevrolet Corvette Z06-ի շարժիչը (GM LS7):

Hennessey Venom GT
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենայի մոդել
ԱրտադրողHennessey Performance Engineering
ԵրկիրԱՄՆ
Արտադրության տարիներ2010 թվականից
ՊլատֆորմLotus Elise, Lotus Exige
ԴասՍուպերմեքենաներ
Դիզայն
Քարշակ4x2
Շարժիչներ
Շարժիչ7,0լ 2տուրբինային V8
Բնութագիր
Անիվային բազա2800մմ
Մասսա-գաբարիտային բնութագիր
Երկարություն4655մմ
Լայնություն1960մմ
Բարձրություն1135մմ
Մասսա1218կգ
Շուկայում
ՆմանBugatti Veyron, Koenigsegg Agera R, SSC Tuatara, Mclaren P1
Կայքhennesseyperformance.com
 Hennessey Venom GT Վիքիպահեստում

Մոդելները

Venom GT Spyder

Մոդելը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին և այլ մոդելներից առանձնանում էր շարժական տանիքով:

Venom GT «World’s Fastest Edition» (2014)

Մոդելը թողարկվել է 2014 թվականի փետրվարին գրանցված արագության ռեկորդի պատվին: Թողարկվել է ընդամենը 3 օրինակ: Ելային մոդելից տարբերությունը կայանում է գույնի մեջ:

Venom F5

Այս մոդելը ընկերությունը նախատեսում է պաշտոնապես ներկայացնել 2015 թվականին: Վաճառքը կսկսվի 2016 թվականից: Նախատեսվում է, որ այն կարող է հասնել մինչև 466 կմ/ժ արագության: Մոդելի անվանումը կստանա F5 նախածանցը: Ավտոմեքենան կստանա 7 լիտրանոց V8 երկու տուրբինային շարժիչ: Հզորությունը կավելացվի 1244-ից մինչև 1400 ձիաուժ:

Ռեկորդները

  • 2013 թվականի հունվարի 21-ին մեքենան հայտնվեց Գինես ռեկորդների գրքում: 300 կմ/ժ արագությանը հասնելով 14,53 վայրկյանում շրջանցեց Koenigsegg Agera R-ի սահմանած նախկին ռեկորդը(14,53 վայրկյան): Սակայն մեքենայի փորձարկման ժամանակ, երբ մեքենան 370կմ/ժ-ին հասել է 19,96 վայրկյանում, 300 կմ/ժ արագությանը հասել է ընդամենը 13,48 վայրկյանում:
  • 2013 թվականի փետրվարի 9-ին մեքենան հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ սերիական մեքենան(427,6 կմ/ժ), չնայած մեքենան մի քան կմ/ժ-ով զիչում էր Bugatti Veyron 16.4 Super Sport-ին: Բայց Bugatti Veyron 16.4 Super Sport-ի վրա կիրառված արագության սահմանափակիչները թույլ չեն տալիս մեքենային գերազանցել 415կմ/ժ-ը:
  • 2014 թվականի փետրվարի 14-ին մեքենան սահմանեց ոչ պաշտոնական ռեկորդ, որպես ամենաարագ մեքենա հասնելով մինչև 435,31կմ/ժ արագության:

Արտաքին հղումներ