«Աստղերի սեփական շարժումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Սիրիուս '''Աստղերի սեփական շարժումներ''', աստղերի տարեկան անկյունային տեղաշարժը...»:
 
Տող 6.
Աստղերի սեփական շարժումները շատ աննշան են (տարեկան միջին հաշվով 0",01)։ Աստղերի միայն 10% ունի զգալի (0",5-ից մեծ) սեփական շարժում։ Երկնքի ամենաարագաշարժ աստղը [[Բարնարդի]] թռչող աստղն է (տարեկան տեղափոխությունը 10",27)։ Աստղերի սեփական շարժումները մեկ կամ երկու տարում նկատելն անհնար է. պետք է կատարել երկար ընդհատումներով դիտումներ և համեմատել արդյունքները (բացարձակ տեղաշարժ)։ Հարաբերական տեղաշարժերը ստանալու համար հետազոտվող տիրույթը նկարահանվում է երկու անգամ (մոտ 50 տարի ընդմիջումով) և արդյունքները համեմատվում բլինկ-կրմպարատոր գործիքի օգնությամբ։ Արդի չափողական ու դիտողական մեթոդները թույլ են տալիս աստղերի սեփական շարժումները չափել 0",001 ճշտությամբ։ [[Վիլյամ Հերշել]]ն ապացուցեց ([[1783]]), որ [[Արեգակ]]ը շարժվում է [[տիեզերք]]ում և, օգտվելով աստղերի սեփական շարժումներից, տվեց նրա շարժման ուղղությունը։ Աստղերի սեփական շարժումների օգնությամբ ուսումնասիրվում է [[Գալակտիկա]]յի կառուցվածքը և դինամիկան։ Այն հնարավորություն տվեց հայտնաբերել շարժվող աստղակույտեր՝ [[Մեծ Արջ]], [[Ցուլ (համաստեղություն)|Ցուլ]] և այլ համաստեղություններում։ Հոլանդացի աստղագետ Ա. Բլաուն Պերսեյ II աստղասփյուռի աստղերի սեփական շարժումների ուսումնասիրությամբ հաստատեց ([[1952]]) [[Վիկտոր Համբարձումյան]]ի այն վարկածը, ըստ որի, աստղասփյուռները երբեմն ընդարձակվում են 10 կմ/վրկ արագությամբ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Աստղաբաշխություն]]