Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 12 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է [[Քասաղ]], առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ [[2-րդ դար]]ում Casala ձևով։
 
Քասաղը եղել է պատմական Հայաստանի [[Նիգ]] գավառի կենտրոնը՝ [[Գնթունյաց]] նախարարական տան նստավայրը, որտեղ [[5-րդ դար]]ում նրանց կառուցած [[Քասախի բազիլիկ]]ը կանգուն է։ [[10-րդ դար]]ում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ [[Մոկք|Մոկաց]] Ապարանք գյուղի [[Ապարանից Սուրբ Խաչ վանք]]ի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ [[18-րդ դար]]ում [[Զաքարիա Քանաքեռցի]] պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել [[1935]] թվականին։
 
== Պատմություն ==
Մինչև [[1995]] թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, [[1995]] թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև [[1935]] թվականը կրել է [[Բաշ-Աբարան]] անունը։ Բաշ-Աբարանում [[1918]] թվականին Ապարանի բնակիչները հերոսական [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|ճակատամարտ]] են տվել [[Ալեքսանդրապոլ]]ից [[Երևան]] շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
 
Ամեն տարի [[մայիսի 28]]-ին մեծ տոնակատարությամբ նշվում է [[Բաշ Ապարանի ճակատամարտ|Բաշ Ապարանի հերոսամարտ]]ի տարելիցը։