«Օքսֆորդի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
== Կրթություն ստանալու համար ==
[[Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր|Բակալավրի]]ական կրթությունը հիմնականում իրականացվում է փոքր խմբերով ու անհատական աշխատանքների միջոցով: 1-ից մինչև 4 ուսանող ունեցող խումբը պետք է հատկացված ժամանակի ընթացքում որոշակի ուսումնասիրություն կատարի` օգտվելով համալսարանի ահռելի քանակությամբ գրապահոց ունեցող 100-ից ավելի գրադարաններից ու դասախոսների խորհրդից: Ամեն շաբաթվա սկզբում ուսանողները հավաքվում են, իրենց ղեկավարների ու դասախոսների հետ մոտ մեկ ժամ քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, ապա անցնում գիտահետազոտական գործին: Հետազոտության համար ուսանողներին տրվում է առավելագույնը մեկ կամ երկու շաբաթ` կախված թեմայի բարդությունից ու ծավալից: Աշխատանքները քննարկվում են դասախոսությունների ու սեմինարների ժամանակ: Ուսանողները կոչումներ ստանալու համար պետք է հանձնեն մի շարք քննություններ, որոնց անցկացման ձևը, ժամկետներն ու քանակն ամեն տարվա համար սահմանում է համալսարանի ղեկավարությունը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել համալսարան, ապա պետք է անգլերեն իմանա անգլիացուց ոչ պակաս, այլապես անհնար է [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդ]] ընդունվելը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել համալսարան, ապա պետք է անգլերեն իմանա անգլիացուց ոչ պակաս, այլապես անհնար է Օքսֆորդ ընդունվելը: Ասպիրանտուրա և մագիստրատուրա դիմելու համար ուսանողները նախապես պետք է հայտ լրացնեն ու մի շարք քննություններ հանձնեն: Չեն ընդունվում այն դիմորդները, ովքեր մեկ տարվա մեջ դիմել են թե՞թե՛ Քեմբրիջի, թե՞թե՛ Օքսֆորդի համալսարաններ. այդ քայլն արվում է հավերժական մրցակից [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջ]]ից ուսանողներ «փախցնելու» համար: Թեև ուսում ստանալու հիմնական բեռն ընկած է ուսանողի ուսերին, սակայն այն թեթևացնելու համար կազմակերպվում են սեմինարներ ու դասախոսություններ, որոնց ժամանակ ուսանողը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, հարցերի ու քննարկման միջոցով ըմբռնել իրական խնդիրը:
[[Պատկեր:Sheldonian Theatre Oxford.jpg|մինի|ձախից]]