«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 155.
:::[[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]], գուցե [[Վիքիպեդիա:Արևելահայերենում բառագործածության, բառաձևի և կապակցական սխալների ուղեցույց]]ն է կիսատ, դրա համար չեմ կարողացել ճիշտ կառույցը գտնել, համենայն դեպս շնորհակալություն ուշադրության համար և մի դիտարկում էլ իմ կողմից. «բայց» շաղկապից առաջ դրվում է ստորակետ... </br>Փաստորեն, եթե հոդվածն առաջադրվում է ջնջման, ուրեմն կիրթ չե՞նք և չե՞նք տարբերում նշանակալին ոչ նշանակալիից: Կխնդրեի, որ հաջորդ անգամ '''«Հիշել»''' կոճակը սեղմելուց առաջ վերընթերցեիք Ձեր մտքերը և ծանրութեթև անեիք, թե ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Հիմա ինչ կապված է հոդվածի և իմ հարցի հետ. Դուք ներկայացրեցիք հասարակական շահագրգռվածությունը, բայց ոչ՝ Ձեր: Ներողություն եմ խնդրում իհարկե, բայց այն, ինչ հիմա Դուք եք ասում պարադոքս է, որը կարող է օրինաչափություն դառնալ, եթե Ձեզանից բացի այդ նույն բանը ասեին ևս մի քանի հոգի: Հիմա անդրադարձ կատարեմ Ձեր բերած գրախոսական-փաստարկներին. 21-րդ դարում բավական այլ հարթակներ կան, որտեղ կարելի է արծարծել ուզածդ թեման: Ծանոթանալով հոդվածին՝ չգտա հանրագիտարանային ոչինչ: Ես անձնական ոչինչ չունեմ հոդվածի հերոսի դեմ, անկեղծ ասած՝ մինչ հոդվածն ու այս քննարկումը ընթերցելը չեմ էլ ճանաչել, բայց փաստը մնում է փաստը: Վերադառնանք հարթակներին, որոնք Ձեզ լիուլի կբավարարեն տվյալ անձի մասին սերունդներին որևէ հիշատակում թողնելու համար: Վիքիպեդիայում ցանկացած հարց կարելի է լուծել քննարկումների (կառուցողական) միջոցով: Բայց երբ այդ ամենը նմանվում է շնաձկան, խեցգետնի ու կարապի առակին, սկսում է հոգնեցնել: Մի ամբողջ համայնք, որի բոլոր անդամներն էլ '''կիրթ''' ու գրագետ մարդիկ են, փորձում են Ձեզ ցույց տալ Ձեր աչքի առջև ընկածը, իսկ Դուք համառորեն չեք ուզում տեսնել: Խնդրում եմ՝ Ձեր ժամանակը ծախսեք ավելի էական գործեր անելու վրա, եթե Վիքիպեդիան ինչ-որ նշանակություն ունի Ձեզ համար: Ամփոփելով կասեմ, որ, ԱՅՈ՛, հոդվածը ոչ նշանակալի է և պետք է ջնջվի: Հարգանքներս:
*{{Ջ}}- Որոշումս միանշանակ է: --[[Մասնակից:Արամ Սողոմոնյան|<font color="#D90012" face="GHEA Mariam">'''''Արամ'''''</font> <font color="#0033A0" face="GHEA Mariam">'''''Սողոմոն'''''</font><font color="#FF8000" face="GHEA Mariam">'''''յան'''''</font>]] <sup>([[Մասնակցի քննարկում:Արամ Սողոմոնյան|<font face="GHEA MARIAM">''քննարկում''</font>]])</sup> 09:59, 18 Հունիսի 2015 (UTC)
::::Հարգելի պարոն [[Մասնակից:Արամ Սողոմոնյան|<font color="#D90012" face="GHEA Mariam">'''''Արամ'''''</font> <font color="#0033A0" face="GHEA Mariam">'''''Սողոմոն'''''</font><font color="#FF8000" face="GHEA Mariam">'''''յան'''''</font>]], հասարակական, քաղաքական, մշակութային գործիչը, գրողը, լրագրողը, գիտնականը, և ընդհանրապես՝ հանրօգուտ գործունեությամբ զբաղվողը անձնական շահագրգռությունը գտնում է հասարակական բարիք ստեղծելու մեջ (քաղաքակրթական առաջընթացի հիմքում ընկած է այս մոտեցումը): Ափսոսում եմ, որ Վիքիպեդիայում գրողները կարող են կարծել, թե Վիքիպեդիայում հոդված կարելի է գրել նեղ անձնական շահագրգռվածությամբ: Ճանաչում եմ տասնյակ հայտնի մարդկանց, որոնցից մի քանիսի մասին հոդված եմ գրել [[Միքայել Հայրապետյան (կուսակցական գործիչ)|Միքայել Հայրապետյան]], [[Կարեն Հեքիմյան]] (ստիպեցիք, որ Հեքիմյանի հոդվածն ամենաճոխը դարձնեմ, բայց ուզում եք ջնջել), [[Վահե Ղազարյան]], ինչպես նաև պատմական թեմաներով մի շարք հոդվածներ: Դրանք գրել եմ հասարակական շահագրգռվածությամբ՝ Վիքիպեդիայի հայ ընթերցողի համար: Սերունդներին որևէ հիշատակում թողնելը մեծամտության դրսևորում է և ապակառուցողական ազդեցություն է ունենում երիտասարդների զարգացման վրա: Շնորհակալություն հարթակների վերաբերյալ խորհրդի համար: Ի ուրախություն Ձեզ՝ հնարավոր հարթակների և լսարանների մի մասն օգտագործում եմ տարբեր նպատակներով՝ մեծ մասամբ կարևոր ու նշանակալի տեղեկություն, վերլուծություն, գիտելիք փոխանցելու համար: Իհարկե ցավում եմ, որ հոդվածի հանրագիտարանային նշանակությունը չեք գնահատում, բայց կարծում եմ դա շտկելի է: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում կկարողանամ փոխել Ձեր և մյուս դեմ քվեարկածների պատկերացումները հանրագիտարանային հոդվածի նշանակալիության և արժեքի վերաբերյալ: (Այդպիսի փոփոխություններ լինում են: Օրինակ՝ 1990-ի սկզբում մարդկանց մեծ մասը Հայաստանի անկախությանը դեմ էին, բայց 91-ին 94 %-ը կողմ քվեարկեցին:) Ուստի վերստին հորդորում եմ Ձեզ և մյուս քվերակողներին թողնել հոդվածը: Շնորհակալություն [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 12:19, 18 Հունիսի 2015 (UTC)
 
== [[Բարձրագույն տիպի ալիքներ]] ==