«Հիպերթերմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Հիպերթերմիա''' (< հիպեր... և {{lang-gr|θέρμη}} - [[ջերմություն]]), [[գերջերմություն]], [[մարդ]]ու և [[կենդանի]]ների օրգանիզմում ավելցուկային ջերմության կուտակումը և մարմնի [[ջերմաստիճան]]ի բարձրացումը։ Իրականանում է ջերմատվությունը դժվարացնող կամ արտաքին միջավայրից դեպի օրգանիզմ ջերմության անցումն ուժեղացնող գործոնների ազդեցության հետևանքով։ Հիպերթերմիան առաջանում է ջերմակարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմների ([[քրտնարտադրություն]], մաշկային [[Արյուն|արյան]] անոթների լայնացում և այլն) առավելագույն լարվածության հետևանքով և, եթե ժամանակին պատճառները չվերացվեն, պրոցեսը կարող է հարաճել և 41-42 °C-ում ավարտվել ջերմային հարվածով։ Հիպերթերմիան ուղեկցվում է նյութափոխանակության արագացմամբ և որակական փոփոխություններով, [[Ջուրջուր|ջրի]] ու [[աղ]]երի կորստով, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]] և ուղեղի թթվածնամատակարարման խանգարմամբ, որը հանգեցնում է գրգռվածության, երբեմն՝ ջղաձգությունների և ուշագնացությունների։ Հիպերթերմիայի զարգացմանը նպաստում են ջերմարտադրության բարձրացումը (մկանային աշխատանքի դեպքում), ջերմակարգավորման մեխանիզմների խանգարումները ([[նարկոզ]], հարբածություն, որոշ հիվանդություններ), ջերմակարգավորման տարիքային թուլությունը ([[երեխա]]ների մոտ կյանքի առաջին տարիներին)։ Արհեստական հիպերթերմիան կիրառվում է նյարդային և դանդաղ ընթացող քրոնիկական որոշ [[հիվանդություն]]ների բուժման նպատակով։
{{ՀՍՀ}}
 
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Հիվանդություններ]]
{{ՀՍՀ}}