«Վահանագեղձի բորբոքում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Վահանագեղձի բորբոքում''', ''թիրևոիդիտ'', [[վահանագեղձ]]ի բորբոքային [[հիվանդություն]]։ Պատճառներն են ոչ առանձնահատուկ ([[վիրուս]]ային, ստրեպտոստաֆիլակոկային) կամ առանձնահատուկ (տուբերկուլոզ, սիֆիլիս և այլն) վարակիչ հիվանդությունները, թունավորումները (կապարով, ածխածնի օքսիդով)և աուտոիմուն հիվանդությունները։ Ըստ ընթացքի վահանագեղձի․ բորբոքում լինում է սուր, ենթասուր և քրոնիկական։ Հիմնական ախտանշաններն են ցավերը՝ կուլ տալիս և գլուխը ետ շարժելիս, մարմնի [[ջերմաստիճան]]ի բարձրացումը, պարանոցի չափերի մեծացումը, տեղային (ռեգիոնար) ավշային հանգույցների ցավոտությունը։ Բուժումը․ հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցներ, անտիբիոտիկներ, կորտիկոստերոիդներ, թիրեոիդին, [[վիտամին]]ներ։ [[Թարախ]]ային բորբոքման դեպքում՝ վիրաբուժական [[մեթոդ]]ների կիրառում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ներզատական հիվանդություններ]]
167 121

edits