«Պտոզ (վերին կոպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն
| Caption նկարագրում = Աջ աչքի վերին կոպի ոչ լրիվ իջեցում (պտոզ)
| Name = Վերին կոպի պտոզ
| Image = Congenitalptosis.JPG
| Caption = Աջ աչքի վերին կոպի ոչ լրիվ իջեցում (պտոզ)
| DiseasesDB = 25466
| ICD10 = {{ICD10|H|02|4|h|00}}, {{ICD10|Q|10|0|q|10}}
| ICD9 = {{ICD9|374.3}}
| OMIM =
| MedlinePlus = 001018
| eMedicineSubj = oph
| eMedicineTopic = 201
| eMedicine_mult = {{eMedicine2|oph|345}}
| MeshID = D001763
}}
'''Վերին կոպի պտոզ''', բլեֆարոպտոզ ({{lang-el| πτῶσις}}, անկում, իջեցում), մեկ կամ երկու վերին կոպերի մասնակի կամ լրիվ իջեցումն է։ Ստորին կոպի իջեցումը կամ թուլությունը կոչվում է [[էկտրոպիոն]] կամ ստորին կոպի արտաշրջում։ Երեխաների մոտ պտոզը կարող է պատճառ հանդիսանալ [[ամբլիոպիա]]յի (տեսողության վատացում, որը պայմանավորված չէ որևէ կառուցվածքային փոփոխություններով, այլ միայն ֆունկցիոնալ խանգարումների հետևանք է և չի ուղղվում ակնոցների կամ ոսպնյակների օգնությամբ) զարգացման համար։
Տող 17 ⟶ 6՝
== Պատճառներ ==
Պտոզն ախտանիշ է և կարող առաջանալ տարբեր պատճառներից, տարբեր հիվանդությունների ժամանակ․
# '''Բնածին պտոզ'''․ բնածին պտոզն առաջանում է վերին կոպը բարձրացնելու համար պատասխանատու մկանների թուլության կամ ոչ նորմալ զարգացման հետևանքով։ Այն սովորաբար ժառանգական է և միակողմանի։ Վերին կոպի [[հեմանգիոմա]]ն նույնպես կարող է բնածին պտոզի պատճառ հանդիսանալ։ Ստորին ծնոտի շարժման և թարթելու (ծամելու-թարթելու) համախտանիշի (Մարկուս-Գանի համախտանիշ, {{lang-en|Marcus Gunn}}) դեպքում ևս դիտվում է բնածին պտոզ։
# '''Վնասվածքային պտոզ'''․ կոպը բարձրացնող մկանի կամ նրա ջլի վնասումը, որն առաջացնում է կոպի իջեցում։
# '''Լուծանքային (պարալիտիկ) պտոզ'''․ Կոպը բարձրացնող մկանը նյարդավորող նյարդի վնասվածքի դեպքում ([[ակնաշարժ նյարդ]]) նույնպես առաջանում է պտոզ։ Քանի որ այս նյարդը նյարդավորում է նաև ակնագունդը շարժող մկանները, այս դեպքում դիտվում է նաև պարալիտիկ շլություն։
# '''Սիմպաթիկ պտոզ'''․ Պարանոցային սիմպաթիկ հանգույցի վնասման դեպքում ևս դիտվում է պտոզ, որը լինում է չափավոր արտահայտված, քանի որ մկանի նյարդավորումն ամբողջությամբ չի բացակայում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Աչքի հիվանդություններ]]