«Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 137.
::::::Հարգելի [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], նախ դիմելաձևի մասին. «Պարոն» դիմելաձևով միմյանց դիմում են մարդիկ ժողովրդավարական-քաղաքացիական հասարակությունում: Պարոնով դիմելը քաղաքակրթական նորմ է շփման բոլոր հարթություննրում՝ առերես, գրավոր, առցանց, հեռախոսային և այլն: Երբ ասում եք, որ պարոնով դիմելն ընդունված չէ, ապա ակնարկում եք, որ Վիքիպեդիայում կարող են գրել ոչ միայն մարդիկ, այլև ձիերը, որոնց եթե դիմես պարոնով՝ կընդունեն որպես ծաղր: Երկրորդ. Քննարկման ժամանակ ինձ տրված պատասխաններում պարոնայք կարծիք են հայտնել, թե հոդվածում ներկայացվող անձը նշանակալի չի, սակայն չեն կարողացել հիմնորվել իրենց կարծիքը որևէ արժեքային, քաղաքակրթական, կամ գոնե ճանաչողական նորմերով, կանոններով: Երորրդ. Ի՞նչ գիտեք, թե ովքեր ինչ ունեն Կարեն Հեքիմյանի դեմ, և ի՞նչ կապ ունի դա այս քննարկման հետ, ովքե՞ր են «այսքան հավաքված մարդիկ», որոնք հասկանում են, թե ինչ է Վիքին ու նրա հեղինակությունը: Կարո՞ղ եք այդ հասկացողներից գոնե մեկին հրավիրել այս քննարկմանը կամ տվյալ տաք՝ կապվեմ: Շնորհակալություն [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 11:38, 16 Հունիսի 2015 (UTC)
:::::::[[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]], ես բարեբախտաբար ես ինքս ծնվել եմ քաղաքակիրթ երկրում, և գիտեմ, թե ինչպես են մարդիկ իրար դիմում: Պարոն դիմելաձևից առհասարակ ես վատ չեմ զգում, կարող եք դիմել այդպես, եթե այդպես է Ձեզ հարմար: Ես Ձեզ ուղղակի ասում եմ, որ այս հարթակում չեն դիմում այդպես, քանի որ մասնակցային անունը միշտ չէ, որ ցույց է տալիս, թե ինչ սեռի է մասնակիցը: Ինչ վերաբերում է հոդված նշանակալիությանը, դարձյալ ասում եմ, ինչպես նկատել եք, ադմիններն ու ակտիվ խմբագիրները, որոնց թիվն անցնում է 20-ից, ուղղակի ցանկություն չունեն անդրադառնալու, որովհետև ամեն ինչ արդեն ասվեց, իսկ Դուք դեռ շարունակում եք մնալ Ձեր կարծիքին: Դա չի նշանակում, որ հոդվածը թողնվելու է, և եթե այսչափ համբերատար բացատրվում է, այլալեզու վիքիներում նման մեղմ վերաբերմունք չի դրսևորվում, այլ ընդամենը զգուշացվում է որ ջնջվելու է և վերջ (սա ես չեմ ասում այն ենթատեքստով, որ նույնը կարող էինք անել մենք, այլ այն իմաստով, որ իրոք որևէ դեմ բան ոչ ոք չունի հոդվածի հերոսի հետ): «Այսքան հավաքված մարդիկ» կարող են էլի հավաքվել ու անդրադառնալ Ձեր հարցերին, դրա համար կա [[Վիքիպեդիա:Խորհրդարան]] բաժինը: Անհատական հրավերներ ես անել այս պահին չեմ կարող՝ վերը նշված պատճառով: Այսքանով ես ավարտում եմ իմ խոսքը, ձեզ նույնպես շնորհակալություն: Հարգանքներով [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 21:17, 16 Հունիսի 2015 (UTC)
:Հարգելի մասնակիցներ [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]], [[Մասնակից:ERJANIK|ERJANIK]], և իհարկե՝ [[User:GeoO|Ջեօ]], ինչպես նաև 20-ից ավելի ադմիններ, խմբագիրներ (եթե կաք), առաջարկում եմ ամփոփենք քննարկումը՝ առանց հատվածային վերապահումների և կաշկանդվածության: Տեղեկացնեմ, որ քննարկման ժամանակ մասնակիցների և իմ կողմից նշվել է, որ
# Ոչ ոք իրոք ոչինչ չունի [[Կարեն Հեքիմյան]] հոդվածի հերոսի հետ:
# Ոչ ոք չի վիճարկում հոդվածում առկա տեղեկությունների արժանահավատությունը:
# Ոչ ոք հոդվածի կառուցվածքի, ձևի վերաբերյալ դիտողություն չունի:
# Հասարակական գործչի, իրավապաշտպանի մասին հոդված կարող է լինել Վիքիպեդիայում:
# Հոդվածում ժողովրդավարական արժեքների պաշտպանության իրական դրվագներ են արտացոլված:
# Հոդվածը Հայաստանի պատմության մի մասնիկն է՝ հոդվածի հերոսի առընչությամբ:
# Հոդվածն ունի ճանաչողական նշանակություն:
Այսինքն՝ հոդվածը համապատասխանում է հայերեն Վիքիպեդիայի պահանջներին և չափանիշներին: Ուստի առաջարկում եմ հոդվածի վրայից հանել ջնջելու պիտակը, իսկ [[User:GeoO|Ջեօ]]-ին՝ ուշադիր լինել: Շնորհակալություն [[Մասնակից:Թաթուլ Մկրտչյան|Թաթուլ Մկրտչյան]] ([[Մասնակցի քննարկում:Թաթուլ Մկրտչյան|քննարկում]]) 22:41, 17 Հունիսի 2015 (UTC)
 
== [[Բարձրագույն տիպի ալիքներ]] ==