«Լորենց-Լորենցի բանաձև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լորենց-Լորենցի բանաձև''', կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի (<math>n</math>) և նյութը...»:
(Տարբերություն չկա)

12:16, 17 Հունիսի 2015-ի տարբերակ

Լորենց-Լորենցի բանաձև, կապ է հաստատում նյութի բեկման ցուցչի () և նյութը կազմող մասնիկների էլեկտրոնային բևեռացվելիության () միջև : Բանաձևը, միմյանցից անկախ, 1880 թվականին ստացել են Հենդրիկ Անտոն Լորենցը և դանիացի ֆիզիկոս Լ. Լորենցը : Միատեսակ մասնիկներով նյութի համար Լորենց-Լորենցի բանաձևն ունի


տեսքը (N-ը բևեռացվող մասնիկների թիվն է միավոր ծավալում): Լորենց-Լորենցի բանաձևն արտածվել է այնպիսի ենթադրությունների հիման վրա, որոնք ճիշտ են միայն իզոտրոպ միջավայրերի համար: Սակայն փորձը ցույց է տալիս, որ այն որոշ մոտավորությամբ ճիշտ է նաև այլ նյութերի համար: Լորենց-Լորենցի բանաձևը կիրառելի չէ կլանման սեփական (ռեզոնանսային) շերտերի տիրույթում, ուր տեղի ունի լույսի անոմալ դիսպերսիայի երևույթը: Լորենց-Լորենցի բանաձևը կիրառվում է խառնուրդների ռեֆրակտոմետրական վերլուծության , օրգանական և անօրգանական միացությունների կառուցվածքի հետազոտման համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։