«Դիֆուզ տոքսիկ խպիպ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Դիֆուզ տոքսիկ խպիպ''' ([[հոմանիշ]]ներ․ ''Բազեդովյան հիվանդություն'', ''Գրեյվսի հիվանդություն'', ''աուտոիմուն հիպերթիրեոզ'', ''Պերրի հիվանդություն'')– գենետիկական դետերմինացված, աուտոիմուն հիվանդություն է, պայմանավորված թիրեորիդ հորմոնների արտադրության կայուն բարձրացմամբ և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններով։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 20-50 տարեկան կանանց մոտ։ Թիրեոտոքսիկոզով ուղեկղվող հիվանդությունների թվում դիֆուզ տոքսիկ խպիպ հանդիպում է 80% դեպքերում։
 
== Էթիոպաթոգենեզ ==
Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։ <br>
Ենթադրվում է որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է [[հիպոֆիզ]]ի կողմից արտադրվող [[թիրեոտրոպ հորմոն]]ի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում են հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։
 
== Կլինիկական պատկեր և դիագնոստիկա ==
Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ '''''[[խպիպ]]''''','''''[[տախիկարդիա]]''''', և '''''էկզոֆթալմ'''''։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սրիտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական [[տախիկարդիա]]յով, մշտական կամ պարոքսիզմալ [[տախիառիթմիա]]յով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ '''''թիրեոտոքսիկ սիրտ'''''։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում անկագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝
* Շտելվագի ախտանիշ – աչքերի հազվադեպ թարթում
* Գրեֆեյի ախտանիշ — դանդաղ ներքև տեղաշարժվող առարկայի վրա տեսողության ֆիքսացիայի ժամանակ վերին կոպի հետ մնալը (վերին կոպի և ծիածանաթաղանթի միջև մնում է սկլերայի սպիտակ շերտ)
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։
Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան
# թեթև– պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա
# միջին– պուլսը մինչև 120 զ/ր, մարնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն
# ծանր– պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, [[սրտային անբավարարություն]] և [[կախեքսիա]]
 
== Բուժումը ==
== Բուժում ==
#Կոնսերվատիվ–Կ ոնսերվատիվ– մերկազոլիլ, b-բլոկատորներ, տրանկվիլիզատորներ։ Բուժման կուրսը 1-1.5 տարի։
# Վիրահատական– վիրահատության ծավալը՝ վահանագեղձի սուբտոտալ(ենթաամբողջական) կամ տոտալ(ամբողջական) մասնահատում։ Վրիահատությունը իրականացվում է նախավրիահատական նախապատրաստումից հետո։
# Ռադիոակտիվ յոդով՝ I<sup>131</sup> բուժում։
 
== Աղբյուրներ ==
{{cite book|title = Хирургические болезни|author = М. И. Кузин|last = |first = |publisher = Медицина|edition = 3|language = ռուսերեն|chapter = 4|page = 47-69|location = |year =2002|isbn = 5-225-00920-4|url =http://www.webmedinfo.ru/xirurgicheskie-bolezni-kuzin-m-i.html}}
{{cite book
 
|title = Хирургические болезни
|author = М. И. Кузин
|last =
|first =
|publisher = Медицина
|edition = 3
|language = ռուսերեն
|chapter = 4
|page = 47-69
|location =
|year =2002
|isbn = 5-225-00920-4
|url =http://www.webmedinfo.ru/xirurgicheskie-bolezni-kuzin-m-i.html
}}
== Գրականություն ==
* Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ներզատական հիվանդություններ]]
[[Կատեգորիա:Վիրաբուժական հիվանդություններ]]
168 296

edits