«Դիաբետ (այլ կիրառումներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
[[Պատկեր:Insulin pen.JPG|300px|մինի|աջից|[[Հորմոն]]ային ներարկիչներ]]
'''Դիաբետ''' ({{lang-el|διαβήτης, διαβαίvω}}-ից՝ անցնել), ''միզահյուծություն'', երկու տարբեր հիվանդությունների անվանումը, որոնց հիմնական ախտանշաններն են՝ առատ [[միզարտադրություն]]ը և կայուն, սաստիկ [[ծարավ]]ի զգացումը։ Լինում է [[Շաքարային դիաբետ|շաքարային]] և [[Անշաքար շատամիզություն|անշաքար]]։
 
{{բազմիմաստություն}}
== Անշաքար դիաբետ ==
Անշաքար դիաբետը, անշաքար միզահյուծություն, [[ներզատիչ համակարգ]]ի հիվանդություն՝ կապված [[Արյուն|արյան]] մեջ [[վազոպրեսին]] հորմոնի պակասության հետ։ Պատճառներն են՝ [[միջանկյալ ուղեղ]]ի [[հիպոթալամուս]]ային շրջանի և [[հիպոֆիզ]]ի (որոնք կազմում են [[երիկամ]]ների ջրաաղային փոխանակության գործունեությունը կարգավորող համակարգը) ախտահարումները ([[ուռուցք]]ներ, վնասվածքներ, վարակիչ հիվանդություններ)։ Երբեմն նպաստում է նաև ժառանգական գործոնը։ Անշաքար դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ կայուն, անհագ ծարավի զգացումը, առատ միզարտադրությունը (հիվանդները օրական միզում են 5-30 լ պարզ, թափանցիկ մեզ, ցածր տեսակարար կշռով՝ 1,005 - 1,001 գ/uմ<sup>3</sup>, անհոտ, առանց ախտաբանական տարրերի և, ի տարբերություն շաքարային հիվանդության, առանց շաքարի պարունակության)։ Օրգանիզմի ջրազրկման հետևանքով նկատվում է [[մաշկ]]ի և [[լորձաթաղանթներ]]ի չորություն, քաշի խիստ անկում, ընդհանուր թուլություն, ընկճվածություն, գլխապտույտ, գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ։
 
== Բուժում ==
Բուժումը հորմոնային պատրաստուկներ ([[ադիուրեկրին]], [[պիտուիտրին]]), [[դիետա]]՝ աղերի սահմանափակումով։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ներզատաբանություն]]