«Գլխապտույտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ, փոխարինվեց: : → ։ (7)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն
| Image պատկեր = Optokinetic nystagmus.gif
| Name =Գլխապտույտ
| Caption նկարագրում = Գլխապտույտի ապտանիշներից մեկը աչքի օպտոկինետիկ ռեֆլեքսի նիստագմն է
| Image = Optokinetic nystagmus.gif
| DiseasesDB = 29286
| ICD10 = {{ICD10|H|81||h|81}}, {{ICD10|R|42||r|42}}
| ICD9 = {{ICD9|438.85}}, {{ICD9|780.4}}
| ICDO =
| OMIM =
| MedlinePlus =
| eMedicineSubj = article
| eMedicineTopic = 1159385
| MeshID = D014717
}}
'''Գլխապտույտ''', շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն։ Պատճառներն են՝ [[անդաստակային ապարատ]]ի ախտահարումները, [[գլխուղեղի ուռուցք]]ները, վնասվածքները, [[բորբոքում]]ները, [[ակնաշարժ մկանների թերլուծանք]]ները (պարեզ), ուղեղի արյան անոթների [[աթերոսկլերոզ]]ը, [[հիպերտոնիկ հիվանդություն|հիպերտոնիկ]] և [[հիպոտոնիկ հիվանդություն]]ները, ուղեղային արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումները, անգարը և թունավորումը։ Գլխապտույտ կարող է առաջանալ նան ռեֆլեկտոր ճանապարհով՝ ներքին օրգանների ([[թոքեր]], [[լյարդ]], [[լեղապարկ]], [[ստամոքս]], [[աղիքներ]]) ախտահարումների դեպքում։ Ուղեկցվում է [[սրտխառնոց]]ով, [[փսխում]]ներով, պուլսի դանդաղումով, գունատությամբ, արյան ճընշման փոփոխություններով։ Բուժումը՝ հիմնական պատճառների վերացում, ացետիլ-խոլինոլիզային պատրաստուկներ, [[վիտամին]] B<sub>6</sub>, բուժական մարմնամարզություն։
 
== Ախտանիշներ ==
Հիվանդին թվում է, թե առարկաները պտտվում են իր շուրջը, պատերը և առաստաղը թափվում են, կամ ունենում է «ընկնելու» զգացողություն, քայլելիս երերում է, հավասարակշռությունը դժվար է պահպանում։ Գլխուղեղ հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գունատությամբ, անոթազարկի դանդաղումով։
 
== Պատճառ ==
Գլխապտույտի պատճառ են մարմնի հավասարակշռության՝ հատկապես ներքին ականջում տեղակայված անդաստակային ապարատի կարգավորմանը մասնակցող նյարդային համակարգի բաժինների գործունեության խանգարումները։ Գլխապտույտը կարող է առաջանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ՝ այդ ապարատի ուժեղ գրգռման դեպքում (մարմնի դիրքի կտրուկ փոփոխության, ծովաճոճումների ժամանակ, մեծ բարձրությունների վրա աշխատելիս)։ Սակայն հաճախ գլխապտույտ են ունենում գերզգայուն անդաստակային ապարատ ունեցող մարդիկ, որոնք մանկուց վատ են տանում տատանումները (կարուսել, ճոճանակ, տրանսպորտով երթևեկում)։ Գլխապտույտի պատճառ կարող են լինել հիպերտոնիկ հիվանդությունը, գլխուղեղի անոթների աթերոսկլերոզը, միջին ականջի հիվանդություն, գլխի վնասվածքները, ինչպես նաև ալկոհոլով, [[նիկոտին]]ով, [[Ածխածնի մոնօքսիդ|շմոլ գազ]]ով և այլ թունավորումները<ref name="ՀԲՀ">Հանրամատչելի բժշկական հանրագիտարան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 2001</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մարդկային հիվանդության ախտանիշներ]]