Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
| Name = Ատամների ոսկրափուտ
| Image = Toothdecay.png
| width = 120
| Caption = Ոսկրափուտով հիվանդ ատամ
| DiseasesDB = 29357
| ICD10 = {{ICD10|K|02}}
| ICD9 = {{ICD9|521.0}}
| ICDO =
| OMIM =
| MedlinePlus = 001055
| eMedicineSubj =
| eMedicineTopic =
| MeshID =
|}}
'''Ատամների ոսկրափուտ''' տարածված հիվանդություն ({{lang-lat|caries dentium}}՝ նեխում), որի դեպքում ատամի կարծր [[հյուսվածքներ]]ը փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ։
Առաջանում է երիտասարդ տարիքում։
 
==Պատճառ==
Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ [[աղորիք]]ները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում [[վիտամին]]ների, [[կալցիում]]ի և [[ֆոսֆոր]]ի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։
 
Ատամները [[Պտուղ (այլ կիրառումներ)|պտղի]] օրգանիզմում սաղմնադրվում են [[ներարգանդային կյանք]]ի 6-8-րդ շաբաթում, ուստի երեխաների ատամների ոսկրափուտին նպաստում են [[հղիություն|հղիության]] ընթացքում մոր ոչ ճիշտ սնուցումը և կրած հիվանդությունները։ Աշխարհագրական որոշ շրջանների բնական ջրերում և հետևապես խմելու ջրում նկատվում է ֆտորի անբավարարություն, որի հետևանքով ատամների ոսկրափուտով երեխաների հիվանդացությունը բարձր է։ Ատամների ոսկրափուտի արագ խորացումը, հատկապես մանկական տարիքում, նկատվում է նաև տենդային և ծանր [[վարակիչ հիվանդություններ]]ի, սննդում վիտամինների անբավարարության ժամանակ, ինչպես նաև [[սեռական հասունացում|սեռական հասունացման]] (հատկապես՝ աղջիկների) շրջանում։ Հաճախ ատամների ոսկրափուտի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վերակառուցմամբ, [[ներզատիչ գեղձեր]]ի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի [[կմախք]]ի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով։
 
== Ախտանիշներ ==
Ատամների ոսկրափուտի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է [[ատամի պսակ]]ի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է։ Հետագայում այդ հատվածում [[արծն]]ը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժական հատուկ գործիքով։ Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ։ Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս։ Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է գենտինը (միջին ոսկրափուտ)։ Հետագայում ատամի գենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից։ Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ)։ Ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և գենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում։ Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման ([[հարատամնաբորբ]]ի) պատճառ է դառնում։
 
Դպրոցական տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը։ Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ։ Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ։
 
== Բուժում ==
[[Պատկեր:Streptococcus mutans 01.jpg|thumb|220px|[[Streptococcus mutans|Str. mutans]], բակտերիաների գաղութը, որն առաջացնում է ոսկրափուտը]]
 
Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի [[ֆտորացում]] (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների [[ֆտորազերծում]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{ՀԲՀ}}
159 276

edits