«Աթերոսկլերոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (51) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
| Name = Աթերոսկլերոզ
| Image = Endo dysfunction Athero.PNG
| Caption = Աթերոսկլերոզի զարգացումը (նեղացումը չափազանցացված է)
| DiseasesDB = 1039
| ICD10 = {{ICD10|I|70||i|70}}
| ICD9 = {{ICD9|440}}, {{ICD9|414.0}}
| MedlinePlus = 000171
| eMedicineSubj = med
| eMedicineTopic = 182
| MeshID = D050197
}}
'''Աթերոսկլերոզ''', [[զարկերակներ]]ի [[քրոնիկ հիվանդություն]], որն աստիճանաբար հանգեցնում է դրանց լուսանցքի նեղացման և ֆունկցիայի խանգարման։ Արդյունքում լարված աշխատող օրգաններին [[թթվածին]] և [[սննդանյութ]]եր մատակարարող զարկերակներում արյան հոսքը դառնում է անբավարար, իսկ համապատասխան օրգանի ֆունկցիոնալ հնարավորությունները երբեմն բավականաչափ նվազում են։
 
Զարկերակի պատի աթերոսկլերոզով ախտահարված հատվածներում միշտ հայտնաբերվում են [[խոլեստերին]]ի կուտակումներ՝ թելքավոր (սպիական) հյուսվածքի բջիջների ու թելիկների հետ մեկտեղ։ Դա առիթ է հանդիսացել, որպեսզի խոլեստերինը համարվեր աթերոսկլերոզի առաջացման պատճառ։ Հետագայում սակայն պարզվեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ։
 
== Խոլեստերին ==
[[Պատկեր:Blausen 0227 Cholesterol.png|մինի|ձախից|160px|Աթերոսկլերոզը և լիպոպրոտեինները]]
Տող 47 ⟶ 37՝
=== Խոլեստերինի կուտակման կանխարգելում ===
Օրգանիզմի բոլոր նյութերի բնականոն կենսաքիմիական փոխակերպումներն ապահովող գլխավոր լաբորատորիան [[լյարդ]]ն է։ Դրա գործունեությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում սահմանափակել կամ բացառել գաստրոնոմիական վերամշակման ու խոհարարական մշակման ժամանակ սննդին ավելացվող բաղադրամասերը և սնունդը հարստացնել [[վիտամին]]ներով։ Մարմնի ավելորդ քաշի ավելացումը զուգակցվում է արյան մեջ ճարպերի և ճարպանման նյութերի կոնցենտրացիայի աճով, որն անխուսափելիորեն դժվարացնում է աթերոսկլերոզային նստվածքի ներծծումը՝ նպաստելով դրանց կուտակմանը։ Ուստի օգտակար է սննդում բուս, յուղի օգտագործումը, որը խոչընդոտում է այդ կուտակմանը և կիսով չափ ապահովում ճարպերի օրական պահանջը։ Կարևոր է նաև մարմնի ավելորդ քաշից ազատվելը։
 
=== Զարկերակային ճնշում ===
Աթերոսկլերոզի առաջացումը և խորացման արագությունը սերտորեն կապված են [[զարկերակային ճնշում|զարկերակային ճնշման]] բարձրացման հետ։ Անհրաժեշտ է ընդգծել, որ զարկերակային ճնշումն իջեցնելու նպատակով ինքնաբուժման փորձերն անվտանգ չեն և կարող են անբարենպաստ հետևանքներ ունենալ՝ հանգեցնելով գլխուղեղի, սրտի և այլ օրգանների արյունամատակարարման կտրուկ վատացման։
 
=== Շաքարախտ ===
Աթերոսկլերոզի առաջացմանը նպաստում է նաև [[շաքարախտ]]ը։ Այդպիսի հիվանդները ենթակա են մշտական բժշկական հսկողության։
Տող 60 ⟶ 52՝
 
Զարկերակներում աթերոսկլերոզային փոփոխությունների առաջացումը դրսևորվում է այնպես, որ օրգանի գործունեության ակտիվացման ժամանակ արյան հոսքը դեպի այդ օրգանը կարող է անբավարար լինել, որի հետևանքով նշված օրգաններում առաջանում են տհաճ զգացողություններ։ Նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։
 
== Հիվանդության բուժում ==
Անոթային համակարգն ունի աթերոսկլերոզից և նրա բարդություններից խանգարված արյան հոսքը վերականգնելու (փոխհատուցելու) հնարավորություններ։ Դրանցից ամենակարևորը՝ օրգանը սնող համակոդմային (կոլլատերալ) նոր ուղիներ ստեղծելու հատկությունն է։ Արյան հունի այդպիսի վերակառուցումը պահանջում է երկար ժամանակ և համապատասխան հնարքներ, որոնց ամենից լավ փոխարինում են տվյալ օրգանի համար բնական ֆունկցիոնալ բեռնվածությունները (օրինակ՝ [[քայլք]]ը՝ ստորին վերջույթների զարկերակների և սրտի պսակային զարկերակների համար)։ Սակայն պետք է հիշել, որ չափից ավելի բեռնվածությունը վատացնում է [[արյունամատակարարում]]ը և դանդաղեցնում արյան հոսքի համակոդմային ուղիների ձևավորումը։
 
Բժշկի հանգամանորեն չափավորած բեռնվածությունը, հիվանդի զսպվածությունն ու համբերությունը հիվանդության արդյունավետ կանխարգելման անհրաժեշտ և բավարար պայմաններն են։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀԲՀ}}