«Կրավ մագա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կրավ-մագայի հիմնական սկզբունքները ==
Կրավ-մագայում գոյություն չունեն հատուկ օրենքներ և չկա տարբերություն կանանց և տղամարդկանց համար պրապմունքների միջև: Համակարգը սպորտային չի համարվում, բացակայում են հատուկ մարզահագուստն ու մրցումները, սակայն որոշ կազմակերպություններ ուսումնառության ընթացքում շնորհում են տարբեր մակարդակներ և խորհրդանշաններ: Բոլոր հնարքները կենտրոնացված են առավելագույն արդյունավետության և իրական պայմանների վրա: Այս [[մարտարվեստ]]ում մեծ ուշադրություն է դարձվում խոցելի կետերի խոցման վրա (ներառյալ աչքերի շրջան կամ գոտկատեղից ներքև հարվածելը), գլխով հարվածներ և այլ հնարքներ, ինչպես նաև այլ հասանելի օբյեկտների օգտագործումը: Միևնույն ժամանակ ուսումնառության ժամանակ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է մեղմել հնարքները իրավիճակին համապատասխան և մեծ ուշադրություն է դարձվում անհրաժեշտ [[ինքնապաշտպանություն|ինքնապաշտպանության]] սահմանների հետևելու անհրաժեշտությանը:
 
'''Կրավ-մագա մարտարվեստի հիմնական սկզբումներն են համարվում'''.
Տող 19 ⟶ 20՝
 
• Որպես օգնություն օգտագործել ցանկացած հասանելի իր<ref>[http://kraver.ru/km/002.phtml Основные принципы]</ref>
 
Վերոհիշյալ սկզբունքները մշակվել են՝ հաշվի առնելով կյանքին սպառնացող իրավիճակները, այդ պատճառով անընդհատ ընդգծվում է ռեակցիայի սպառնալիքի հետ համեմատումը:
 
Ընդհանուր առմամբ, կրավ-մագան պահանջում է սկզբում վերացնել անմիջական վտանգը, կանխել հետագա ագրեսիվ գործողությունները, և այնուհետև չեզոքացնել հարձակվողին: Որոշ հանգամանքներում վտանգավոր իրավիճակներից խուսափելու համար թույլատրվում է կանխարգելիչ հարձակումը:
 
Ի համեմատ մի շարք [[արևելյան մարզաձևեր]]ի, կրավ-մագան հիմնված չէ որևէ [[փիլիսոփայություն|փիլիսոփայական]] համակարգի վրա: Նրա նպատակն է համարվում ֆիզիկական գոյատևման ապահովումը, այլ ոչ թե հոգևոր [[ինքնակատարելագործում]]ը: Այդ պատճառով կրավ-մագայի հիմքն են հանդիսանում մարդու [[ռեֆլեքս]]ների՝ ինչպես հարձակվողի, այնպես էլ պաշտպանվողի գիտական հետազոտությունները:
 
== Ծանոթագրություններ ==