«Կիպրոս (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50.
 
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ապորում են 265 100 մարդ: Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական լեզու համարվում է թուրքերենը և անգլերենը: Մեծ տարածում ունի նաև հունարենը:
 
== Կենդանական աշխարհ ==
Կիպրոսի բնությունը այդքան էլ հարուստ չէ և այստեղ չկան բազմատեսակն կենդանիներ, որոնք բնորոշ են բացառապես Կիպրոսին: Էնդեմիկ կենդանատեսակներից այստեղ ապրում են միայն Փոքրասիական վայրի ոչխարները` մուֆլոնները: Վերջին տարիներին մուֆլոնների թիվը Կիպրոսում (նաև Հայաստանում) կտրուկ նվազել է և Կիպրոսի կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում կենդանիներին ոշնչացման եզրից հանելու համար:
 
Անտառային գոտիներում, լեռնոտ շրջաններում հանդիպում են աղվեսներ և լեռնային նապաստակներ: Լեռների ստորոտներին հանդիպում են մողեսներ, կարիճներ և օձեր: Բացառիկ տեսակներից այստեղ հազվադեպ հանդիպում են քամելեոններ: Կիպրոսում հանդիպում են գորտերի մի քանի տեսակներ: