«Հայոց ցեղասպանության կազմակերպումն և իրագործումը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հայոց ցեղասպանությունը կազմակերպել և իրագործել''' է Թուրքիայի երիթուրքական կառավարություն...»:
(Տարբերություն չկա)

09:20, 16 Հունիսի 2015-ի տարբերակ

Հայոց ցեղասպանությունը կազմակերպել և իրագործել է Թուրքիայի երիթուրքական կառավարությունը 1915 [1], դա որոկվեց որպես պատմության աննախադեպ ոճիր: Հայ ազգաբնակչությունը բռնի տեղահանվեց պապենական հողերից և քշվեց արաբականներ: Գաղթի ու աքսորի ճանապարհին թուրք բարբարոսները կոտորեցին օրորոցի երեխայից մինչև իննսունամյա ծերունին և կամ անոթությամբ և ծարավով բնաջնջեցին անապատներում:

Ոճիրի բուրգեր

Պոլսի իթթիհատական Նուրը Օսմանիե ակումբում 1915 թվականի հունվարի 15-ից սկսած՝ գիշերները կայանում էին <<Իթթիհատ-Թերագգ>>ը (Միություն և Առաջադիմություն) կուսակցության ժողովները, որտեղ հայոց ցեղասպանության տեսության գյուտարար և մարդկային գանգերով կերտվող բուրգի ճարտարապետ դոկտոր Բեհաէդդին Շաքիրը մանրամասն առ մանրամասն ներկայանցնում էր պատմությանը դեռևս անհայտ մահվան այդ աներևակելիորեն վիթխարի շինության հատակագիծը և գծագրերը՝ բրգահիմքից մինչև բրգակատար… Եթե եգիպտական բուրգերը կերտվում էին քարերից, որպեսզի ադ պատերի միջուկներում պահվեին փարավոնների զմռսյալ և ոսկեպատ դիակները, ապա 1915 թվականի ցեղասպանական բուրգերը՝ ոճիրի բուրգերը,- կերտվում էին մարդկային միս ու ոսկորից և շաղախը ոչ թե ջրով էր արվում, այլ՝ մարդկային արյուն-արցունքով: Մի տարեկանից մինչև հարյուր տարեկանի արյուն-արցունքով, մայրական արգանդներից բարուրներին չհասած մանուկների արյուն-արցունքով, մահվան մահիճներից գերեզմաններին չհասած ծերերի արյուն-արցունքով... Արյուն-արցունքով, որ հորդ էր, քան ելման Արաքս գետը մայիսին և վարար, քան Եփրատ գետը ապրիլին... Թուրքական այդ բուրգերի միջուկներում, որ մահի մագիլներով կերտվել էին հինգ տարում՝ 1915 թվականից մինչև 1921 թվականը, ինչե՞ր են պահվում:

-Պահվում է թուրք ազգի խղճի զմռսյալ և ոսկեպատ դիակը:
-Պահվում է թուրքի դաշնակից և հայոց ցեղասպանության անմիջական աջակից-մասնակից գերման ազգի խղճի զմռսյալ և ոսկեպատ դիակը...

Ցեղասպանության կազմակերպուման գիտական բանաձևեր

Բեհաէդդին Շաքիրը իթթիհատական կենտրոնական կոմիտեի այդ հույժ գաղտնի գիշերաժողավի մասնակիցներին ներկայացնում է հայերի բնաջնջումն իրագործելու գիտական բանաձևերը՝ մաթեմատիկական-հանրահաշվական ճշգրտությամբ, մանրամասն առ մանրամասն, կետ առ կետ.

Առաջին. պատերազմական նոր օրենքների պատրվակով բացարձակապես արգելել Փոքր Ասիայի հայերի տեղաշարժը՝ քաղաքից քաղաք, գյուղիղ գյուղ, նույնիսկ ամենամոտ քաղաքներ և գյուղեր: Թուրքիայի իթթիհատական կառավարության հայերին պարտադրած կարգախոսը հետևյալ է. <<Ով որ հայ է, պետք է իր գտնված տեղում մնա>>:

Երկրորդ. յուրաքանչյուր հայաբնակ վահրի ազգային գործուն ազդեցություն ունեցողներին՝ եկեղեցական թե աշխարհական, ազատական թե պահպանողական, կուսակցական թե անկուսակցական, հիմք ունենալով ժողովրդի վրա նրանց ազդեցության գործոնը, ձերբակալել և բանտարկելով չեզոքացնել արտաքին աշխարհից, որպեսզի ի զորու չլինեն ժողովրդին կառավարության դեմ ըմբոստացնելու, ինչպես որ արեցին Պոլսում:

Երրորդ. համընդհանուր կարգով զինաթափել հայերին՝ ընդհուպ խոհանոցային մեծ դանակները, և այդպիսով անհնար դարձնել ապստամբական որևէ հավանական շարժում:

Չորորդ. Փոքր Ասիայի հայությանը՝ ընտանյոք հանդերձ, տեղահանության կամ աքսորի անվան տակ ճանապարհ հանել դեպի Տեր Զոր և անխնա կոտորել օրորցի երեխայից մինչև ինսունամյա ծերունին և կամ անոթությամբ և ծարավով բնաջնջել տալ անապատներում, նաև՝ եթե Կարինի, Վանի, Բաղեշի, Խարբերդի, Սեբաստիայի և Տիգրանակերտի նահանգներից դուրս ուրիշ գավառներից են:

Հինգերորդ. թույլտվություն ընձեռել գեղեցիկ հայ կանանց և կույսերին թուրքերի հարեմներ վերցնել:

Վեցերորդ. մերժել իսլամություն ընդունելու որևէ առաջարկ, նկատի ունենալով 1895-1986 թվականների դեպքերը, որոնք ապացուցեցին, որ հայերի հավատափոխությունը չի կարող անկեղծ լինել:

Յոթերորդ. հայ ժողովրդի ազգային և անհատական ամբողջ հարստությունը, և տեղական դրամատներում եղած դրամը, ոսկյա և արծաթյա զարդեղենները, որպես թողնված անտեր գույք, Էնվալը մաթրուքե հանձնաժողովի միջոցով առգրավել արքունիքի համար:

Ութերորդ. պարտադրել գավառական ոստիկանական իշխանություններին, առանց սեռի և հասակի խտրության , պատրաստել աքսորի կամ տեղահանության հանվող հայերի ցուցակները և մի պատճենն ուղարկել Պոլիս՝ ներքին գործոց նախարարություն և օր-օրի գրավոր զեկույցներ ուղարկել, որպեսզի նախարարը և իթթիհատական կենտրոնական կոմիտեն տեղեկանան, թե ինչքան հայեր են բնաջնջվել և ինչքանը մնացել: Մահապարտների ցուցակների մի պատճենն ուղարկել նաև ռազմական նախարարություն, որպեսզի այդ նախարարությունը ևս տեղեկանա, թե ռազմաճակատում սպանվող իսլամ զինվորների համեմատությամբ՝ ինչքան հայեր են հարաբերականորեն սպանվել:

Ծրագիրն իրականացնելու առաջարկներ

Ապա Բեհաէդդին Շաքիրն ասաց.

-Հայերի բնաջնջման այս սուրբ ծրագիրն իրականացնելու համար եռյակ գործադիր կոմիտեն՝ անդամակցությամբ Շաքիրի, Նազըմի և Շյուքրիի, առաջարկում է. 

Առաջին. Փոքր Ասիայի քաղաքների բանտերում գտնվող մահապարտներին, թիապարտներին և այլ կարգի բելեր ոճրագործներին ներում շնորհելով՝ նրանցից կազմել չեթենական խմբեր և դրանց միջոցով անխնա ջարդի և կողոպուտի մատնել հայերին և այդ գործողությունները որակել որպես օսմանյան բանակի թիկունքումպաշտպանող միջոցառումներ:

Երկրորդ. հայերի բնաջնջման կենտրոնից արձակված հրամանները չկատարող բոլոր կուսակալներին, վալիներին, մյութասերիֆներին, գալմագամներին, կառավարիչներին և նրանց տեղակալներին ամնիջապես պաշտոնանկ անելով՝ պաշտոնի դնել հլու և հանձնառու նաձանց:

Երրորդ. Իթթիհատական կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստի այս որոշումների անթերի կատարումը և հսկողությունը դնել Փոքր Ասիայի իթթիհատական բոլոր կոմիտեների գավառական մասնաճյուղերի վրա: Բացի այդ, հարկ եղած դեպքում բացառիկ լիազորություններ տալ առավել խստությունների դիմել, եթե հանգամանքները թույլ են տալիս:

Չորորդ. Հայերի բնաջնջման գործողություններն իրագործել քաղաքներից և բնակավայրերից դուրս՝ ամայի վայրերում և իսլամ բնակչությանը հավանական վարակիչ հիվանդություններից պաշտպանելու նպատակով դիակները թաղել նախապես փորված փոսերում:

-Սույն ծրագիրը, ներքին գերծոց նախարար Թալեաթ փաշայի առաջարկությամբ, ներկայացնել օսմանյան խորհրդարանի հաստատմանը, խորհրդարանի հաստատումից հետո ծրագիրն ի գիտություն հանձնել Թուրքիայի կրոնապետին՝ Շելխ-ուլ-իսլամին, որպեսզի նա ֆեթվա (հրաման) արձակի՝ հայերին հռչակելով իսլամի և հայրենիքի թշնամիներ, և ապա սույն ծրագիրը հանձնել սուլթանի վավերացմանը:

Եռյակ գործադիր կոմիտեի նիստերը

Իթթիհատ և Թերագգը կուսակցության կենտրոնում կայացավ եռյակ գործադիր կոմիտեի առաջին նիստը: Առաջինը խոսեց Բեհաէդդին Շաքիրը.

-Ընկերներ, մենք՝ երեքս, խիստ կարևոր և ծանր պարտականություն ստանձնեցինք, եթե այդ պարտականության տակից դուրս չգանք՝ մինչ այս եղած կիսատ-պռատ ջարդերով բավարավենք, իմացած եղեք, հայերի վրեժխնդրությունից փրկություն չենք ունենա: Պատերազմի մեջ ենք, Եվրոպայի և մեծ տերությունների միջամտության վախ չկա, աշխարհի մամուլն էլ չի կարող բողոքի ձայն բարձրացնել. թող բողոքեն, թող աղմկեն, երբ ամեն ինչ եղած վերջացած կլինի, դրանից ինչ օգուտ: Հետո քիչ-քիչ ձայները կդադրեն: Այսպիսի հարմար կացություն քիչ է լինում, պետք է առավելագույնս օգտվենք: Այժմ ամենից առաջ եռյակ գործադիր կոմիտեի ձեռքի տակ պետք է ունենաք զինված մի ուժ: Այդ ուժը ինչպե՞ս և որտեղի՞ց պետք է գտնենք: Հայերին բնաջնջելու համար որո՞նց պետք է պաշտոն և իրավունք տանք. Սա շատ կարևոր հարց է: Այդ բանն անցյալում ստուգված և փորձված է: Բնաջջման հարցը ծողովրդին էլ չենք կարող հանձնել, որովհետև ժողովուրդը կհղփանա և հետագայում մեր դեմ կելնի, նույնիսկ գլուխ կբարձրացնի: Բնաջնջումը չեն կարող իրականացնել ոչ զինվորը, ոչ ոստիկան զինվորը, ոչ ժողովուրդը, դա նրանց գործը չէ...զինվորին, ոստիկան-զինվորին թեև մարդ սպանելու, ավերներ գործելու են վարժեցնում, սակայն զինվորը պատերազմի մեջ՝ հանուն հայրենիքի է մարդ սպամում, ավերներ գործում: Մեր անելիք գործը անզեն, ձեռքները կապված հայերին՝ ծերերին, երեխաներին, անկարներին սպանել տալն է, սրան պատերազմի երանգ չես կարող տալ, սա վայրագ ոճրագործություն է...Ես գիտեմ այնպիսի մարդկանց, որոնք ընդունակ են այդ անելու, ասեմ, թե որտեղ են նրանք… բատերում: Դրանք իրենց գործած մարդասպանության, ոճրագործության համար զինվորական ծառայության համար ենթակա չեն, որովհետև կարատավորվի բանակի պատիվը: Ահա սրանց պետք է բանտերից ազատել, խմբերի բաժանել և զինելով՝ ենթարկել մեզ, միայն մեզ՝ որպես հատուկ զինված միավորներ: Յուրաքանչյուր ջոկատ պետք է բաղկացած լինեն նվազագույնը 10 հոգուց, առավելագույնը՝ 50: Բոլոր ջոկատները կղեկավարեն մեր չեթեներից վստահելի խմբապետեր, որոնք անմիջապես կենթարկվեն մեր հրամանին, սա չափազանց կարևոր է:

1915 թվական, փետրվարի 14-ից 16: Պոլսի Նուրը Օսմանիե կենտրոնում կայացավ Իթթիհատ-Թերագգը կուսակցության կոմիտեի ժողովը՝ նախագահությամբ Թալեաթի: -Պարոններ, թուրքն այս երկրի մեջ միայն անունով է իշխող, թուրքն արևի կիզիչ ճառագայտների տակ իր արտի մեջ աշխատում է, բերքը բերում է և քաղաքի վաճառական հային է ծախում, նրան է հարստացնում, նրա հանգստությունն է ապահովում. տնտեսապես իշխանությունը հայի ձեռքն է, մինչև վերջին մարդը հայերի բնաջնջումը ինչքան որ ստիպողական անհրաժեշտություն է, նույնքան էլ թուրքի տնտեսական իշխանության հասնելու համար կարևոր պայման է... Սկսենք քվեարկությունը...

Թալեաթը հավաքեց քվեաթերթիկները:
Հաշվիչ հանձնաժողովը հաշվեց քվեաթերթիկներում եղած թերն ու դեմը:
Հայերի բնաջնջմանը կողմ՝ բոլորը:
Հայերի բնաջնջմանը դեմ՝ ոչ ոք:

Այդ գիշերը այդպես լուսացավ: Լուսացա՞վ... Այդ գիշերը տևեց յոթ տարի՝ 1915 թվականից մինչև 1923 թվականը:

Գործողության ծրագիրը

Այն քաղաքներում և գյուղաքաղաքներում, որտեղ հայեր կան և նրանց, որոնց հարկ է առաջինը բնաջնջել ներքին գործոց նախարարի հետ որոշում կկայանենք և յուրաքանչյուր շրջան որոշակի թվով այդ ուժերից կուղարկենք, որոնք մեր նշած ճանապարհների վրա՝ հարմար վայրերում կսպասեն՝ դիմավորելու հայ քարավաններին: Ներքին գործոց նախարար Թալեաթը, իր հերթին, նշված քաղաքների վարչական պաշտոնյաններին հրահանգ կտա, որ պատերազմական շրջաններից դուրս բերելու պատճառաբանությամբ բոլոր հայերին խումբ-խումբ և յուրաքանչյուր երկու օրը մեկ ոստիկան-զինվորների հսկողությամբ այսինչ ճամփով այսինչ տեղ կուղարկվեն: Ոստիկան զինվորները այս հրամանը ստանալուն պես հայերին հավաքելով՝ որոշած ճանապարհով ուղարկել: Ոստիկանները, եռյակ գերծադիր կոմիտեի զինվածների վրա հասնելով, հայերի խմբերին կհանձնեն նրանց՝ չեթեններին և կվերադառնան: Չեթեներն էլ այս հայերին, մինչև վերջին մարդը, անմիջապես կսպանեն և որպեսզի հանրության առողջությանը վնաս չհասցվի, դիակներ նախապես փորված փոսերում լցնելով՝ կթաղեն: Այս ձևով հաջորդաբար բնաջնջման գործողությունը կշարունակվի: Հայերի մոտ գտնվող գույքը, դրամը, արժեքավեր զարթեղենը, մեն ինչ որպես ավար կբաժանվի չեթեններին:

Հայկական տեղահանությունները և սպանդը շատ վայրենի քաղաքական ոճիր է. Հայերին ռուսական բանակ կամավորներ ուղարկելուց, Վանը գրավելուց և Էնվերի փեսա Ջևդեթ բեյին փախուստի մատնելուց հետո Իթթիհատ և Թերագգը կուսակցությունը գաղտնի նիստ գումարելով՝ որոշեց. Առանց տարիքի և սեռի խտրության, ոչ ոքի չխնայելու պայմանով, հայերին բնաջնջել և այդ որոշման իրականացնելը հանձնարարվեց ոճրագործներից և մարդասպաններից կազմված մի հատուկ կազմակերպության որին ղեկավարելու էր եռյակ գործադիր հանձնախումբը՝ դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդին Շաքիրը և կրթական նախարար Շյուքրին...

Միլվան Զադե Րիֆաթ

Միլվան Զադե Րիֆաթը, որպես թունդ երիտասարդ գործիչ, մասնակցել է այդ գաղտնի խորհրդակցությանը և, քանի որ նաև լրագրող-հրապակախոս էր՝ գրի-գրիչ մարդ, իր ապագա գրվածքների համար սղագրել է այդ խորհրդակցության մասնակից արյունակզակների ասածները՝ բառ առ բառ… Եվ այդ խորհրդագրության սղագրությունը մութ անհայտության մեջ կմնար, եթե հետագայում նա չհալածվեր իր կուսակցության ղեկավարների կողմից և, ի տրիտու իր զայրույթի և վրեժի, 1929 թվականին Հալեպում օսմաներենով չհրատարակեր իր վավերագրական փաստաթղթերի հավաքածուն:


Ձերբակալություններ

1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում ձերբակալված 235 հայ մտավորականներից առաջ և հետո մի քանի օրերի ընթացքում գավառներում ձերբակալվեցին հայ 196 գրող, 168 նկարիչ, 575 երաժիշտ, երգահան, երգող, նվագող, պարող, 336 բժիշկ, դեղագործ, ատամնաբույժ, 176 ուսուցիչ և քոլեջների պրոֆեսորներ, 160 իրավաբան, 62 ճարտարապետ, 64 դերասան... Մտավորականների, և անվանի, հարուստ, հեղինակավոր հայերի ձերբակալությունները սկսվեցին ապրիլի 21-ից և շարունակվեցին մինչև մայիսի 16-ը՝ չորս շաբաթվա ընթացքում ձերբակալվեցին և տարագրության հանվեցին Իզմիրից 100 հոգի, Պարտիզակից՝ 80, Պանտրմայից՝ 30, Մարզվանից՝ 20, Տիգրանակերտից՝ 370, Կարսից՝600, Շապին Գարահիսարից՝ 50, Խնուսից՝ 25, Կեսարիայինց՝ 200...

Ծանոթագրություններ

  1. Ոճիրի բուրգեր Հովհաննես Մելքոնյան 2001, գլուխ 2, էջ 29